Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում, Վանաձորում, Տաշիրում, Սևանում, Նոյեմբերյանում, Գորիսում, Մեղրիում հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, տեղում է ձյուն, Տավուշի և Թումանյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև:
Բժիշկ օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ապրիլյան պատերազմում երկու ոտքը կորցրած Դավիթ Գրիգորյանը վիրահատությունից հետո քայլում է:
Հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գերմանիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում բռնել են Ռուսաստանի 14 քաղաքացիների: Այս մասին այսօր հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով ոստիկանությանը: Նշվում Է, որ կալանավորվածները Չեչնիայից են:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումն ու հակառուսական պատժամիջոցների չեղարկումը քիչ հավանական են ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, հայտնում է Interfax-ը։
Ռուսաստանը պատրաստ կլինի երկարաձգել «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղը միայն այն բանից հետո, երբ Եվրամիությունից ստանա գրավոր երաշխիքներ նախագծի իրագործման վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Ալիևը հաշվում է։ Կհաջողի՞ իր հաշվարկում, թե՞ ոչ, պարզ կլինի առաջիկայում։ Ի՞նչ են անում այս պահին Հայաստանի քաղաքական ղեկավարները։ Արդյո՞ք նրանք ևս հաշվում են, թե՞ սպասում են արդեն իսկ հաշվարկված տարբերակների հյուսիսային փայլատակմանը։
ԱՄՆ տրանսպորտի նախարարությունն ու քաղավիացիայի դաշնային վարչությունը երկարաձգել են արգելքը, որը սահմանված էր 2014թ. դեկտեմբերի 29-ից և որն արգելում էր ամերիկյան ավիաընկերություններին թռիչք իրականացնել Սիմֆերոպոլի և Դնեպրի վրայով, մինչև 2018թ. հոկտեմբերի 27-ը։
Եվրոպական կայունացնող հիմնադրամի տնօրենների խորհուրդը (ESM) հավանություն է արժանացրել Հունաստանին 2.8 մլրդ եվրոյի վարկի տրամադրումը, ասվում է ESM-ի մամուլի հաղորդագրությունում։
Հոլիվուդի «Փենթեյջս» թատերասրահի առջև հոկտեմբերի 27-ին կայանալիք արարողության ժամանակ Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Քևին դե Լեոն Փառքի պողոտայի պատվավոր աստղ կշնորհի աշխարհահռչակ ֆրանսահայ երգչին: Հիշյալ թատերասրահում հոկտեմբերի 28-ին սպասվում է Ազնավուրի համերգը:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը ժամանել է Ադրբեջան։
Զագրեբն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Ադրբեջան կատարած այցի շրջանակներում նման հայտարարությամբ է հանդես է եկել Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը:
Ծանրամարտի Հայաստանի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանը նվաճեց բրոնզե մեդալ: Մալայզիայի Պինան քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում 69+ կգ քաշային կարգում Դալալյանը պոկում վարժությունում բարձրացրեց 93 կգ, իսկ հրում վարժությունում՝ 127 կգ և երկամարտի 220 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը՝ դառնալով բրոնզե մեդալակիր:
Իրաքի կառավարական ուժերը իրենց վերահսկողությունն են սահմանել Էր-Ռուտբա քաղաքի նկատմամբ, որը մասնակիորեն գտնվում էր ԴԱԻՇ-ի ենթակայության տակ։ Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։
Հոկտեմբերի 28-ին Տոկիոյում անցկացվելու է «IT’s Armenia» խորագրով սեմինար՝ նվիրված Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացմանը։ Միջոցառման նպատակն է նպաստել Ճապոնիայի՝ ՀՀ-ի հետ համագործակցելու հետաքրքրվածության խորացմանը, գործարար հարաբերությունների ստեղծմանը:
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյա նիստը: Գրանցվել է 99 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է:
Հորդորում ենք նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերն ու Սիրիայի ռազմաօդային ուժերը վերջին 7 օրվա ընթացքում դադարեցրել են թռիչքները Հալեպում։
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումն ստանձնել է Պակիստանի Բելուջիստան նահանգի Կվետտա քաղաքի ոստիկանական քոլեջի վրա հարձակման պատասխանատվությունը, ինչի հետևանքով սպանվել էր 59 մարդ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Տավուշ և Պառավաքար սահմանամերձ գյուղերի ու շրջակա բնակավայրերի շուրջ 70 աշակերտներ հաճախում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
Երեկ տեղի է ունեցել Վրաստանի ԶՈւ ժամկետային զինծառայող Հակոբ Մալխասյանի հուղարկավորությունը հայրենի Նինոծմինդա քաղաքում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրում է. «Մտածում ենք, որ այս գիշեր և վաղը առավոտյան թաց ձյուն կտեղա նաև Երևանի բարձրադիր գոտում, հատկապես Ջրվեժ, Մասիվ, Քանաքեռ հատվածներում»:
Անթալիայի Առևտրի և արդյունաբերության պալատի շենքի կայանատեղիի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 10 մարդ, հայտնել է քաղաքապետ Մենդերես Տյուրելը։
Ավելի վաղ ճապոնական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Դուտերտեն հայտարարել էր, որ Ֆիլիպինները ռազմական դաշինք ունի ԱՄՆ-ի հետ, բայց մտադիր չէ նման համաձայնագրեր կնքել այլ երկրների հետ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Տաշիրում, Աշոցքում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյանում, Գորիսում, Մեղրիում տեղում է ձյուն։
«Լյուբավա-Արմենիա» ընկերության՝ զրահատեխնիկայի համար նախատեսված ջերմաքողարկիչ ցանցերը զորային փորձարկումներ են անցնում հայկական զինված ուժերում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին այն բանի պատճառով, որ վերջինս չափից շատ ժամանակ է անցկացնում Twitter միկրոբլոգների կայքում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ասում է, որ «չկա անալիտիկա», թե ի՞նչ կլիներ, եթե մենք չմտնեինք այդ դեպքում ԵԱՏՄ։ Խորը «անալիտիկայի» կարիք չկա, որպեսզի պարզ լիներ, ռուսներն առանց աչքը թարթելու Հայաստանը կվերածեին երկրորդ Դոնբասի։ Ռուսաստանի դեսպանատան բարձրաստիճան ներկայացուցիչը խոստանում էր «սոցիալական պայթյուն» արդեն հոկտեմբերին, Դուգին-Գլազյեւ-Կուրգինյան-Միհրանյան շրջանակը տարբեր՝ «Կրեմլին կից փորձագետների» հետ միաձայն խոստանում էին Արցախի կորուստ։