Բաժիններ՝

Ադրբեջանում դարձյալ վաճառքի է հանվել 78 պետական ձեռնարկություն

Ադրբեջանում նոյեմբերի 22-ին մասնավորեցվելու է ևս 78 պետական ձեռնարկություն և օբյեկտ։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական haqqin.az պորտալը՝ վկայակոչելով Գույքի հարցերով պետական կոմիտեին։

Մասնավորեցման են ենթակա բամբակագործական, ագրոքիմիական, տրանսպորտային, շինարարական ոլորտներում գործող ձեռնարկություններ, որոնք տեղակայված են ինչպես Բաքվում, այնպես էլ Ադրբեջանի մյուս շրջաններում։

Աճուրդի է հանվելու նաև 36 փոքր պետական ձեռնարկություն և օբյեկտ, այդ թվում՝ 16 ոչ բնակելի հողատարածքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս