
Թրամփն առաջարկել է չեղյալ հայտարարել ընտրությունները և իրեն ԱՄՆ նախագահ նշանակել

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն առաջարկել է չեղյալ հայտարարել ԱՄՆ նախագահական ընտրություններն ու իրեն նախագահ նշանակել։
Ինչպես հայտնում է CNN հեռուստաալիքը, տվյալ առաջարկը Թրամփը հնչեցրել է Օհայո նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպմանը, որում թեմաներից մեկը դարձել են հարկերը։
«Որպես աշխատատեղերը վերականգնելու մեր ծրագրի մի մաս՝ բիզնեսի հարկերը կնվազեցնենք 35 տոկոսից՝ մինչև 15 տոկոս։ Հիլարի Քլինթոնը ցանկանում է ավելացնել փոքրի բիզնեսի հարկերը մինչև 45 տոկոս։ Հսկայական տարբերություն է։ նքս ինձ համար մտածեցի, որ պետք է պարզապես չեղարկենք ընտրությունները և հաղթանակը շնորհենք Թրամփին։ Ինչո՞ւ ենք մենք միայն դրանք (ընտրությունները) անցկացնում։ Նրա (Քլինթոնի) քաղաքականությունը չափազանց վատն է»,- ասել է Թրամփը։