Երևանում բնակարանների գները բարձր են երեք համայքներում

Երևանի անշարժ գույքի շուկայում շարունակվում է պահպանվել գների հարաբերական կայունություն, իսկ համեմատաբար բարձր գներ են Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, օգոստոսին Կենտրոն համայնքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը շուրջ մեկ տարի մնում է անփոփոխ՝ կազմելով 428 հազար 250 ՀՀ դրամ:

Մայրաքաղաքի բնակարանների դիմաց համեմատաբար բարձր գին է գրանցվել նաև Արաբկիրում, որտեղ բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմում է 357  հազար 350 դրամ, և Քանաքեռ-Զեյթունում՝ 283 հազար 150 դրամ:

Միևնույն ժամանակ, բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը Դավթաշեն համայնքում կազմել է 276 հազար 850  դրամ, Ավանում՝ 261 հազար 800 դրամ, Շենգավիթում՝ 257 հազար 700 դրամ:

Նոր-Նորքում ցուցանիշը կազմել է 254 հազար 250 դրամ, Էրեբունի վարչական շրջանում՝ 252 հազար 350 դրամ, Աջափնյակում՝ 251 հազար 100 ՀՀ դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 244 հազար 200 դրամ, Նուբարաշենում` 157 հազար 450 դրամ:

Տեսանյութեր

Լրահոս