Մեծ Բրիտանիան կպահպանի ԵՄ-ից դուրս գալու հայտարարված գրաֆիկը, չնայած Լոնդոնի Բարձր ատյանի դատարանի որոշմանը, ըստ որի կառավարությանն արգելվում է միանձնյա նախաձեռնել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի (նախատեսում է ԵՄ-ից պետության դուրս գալու մեխանիզմը) կիրառումը՝ առանց երկրի խորհրդարանի մասնակցության: Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարին:
Գերմանիայի արտգործնախարարությունը թուրք հավատարմատարին կանչել է՝ խոսելու Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) պատգամավորների ձերբակալության մասին, հայտնում է Reuters-ը։
Ի կատարումն ՀՀ վարչապետ հանձնարարականի` ներկայացնում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի պատասխանատուների կոնտակտային տվյալները, որոնց միջոցով հանրությունը կարող է հետադարձ կապ հաստատել, ներկայացնել նախարարին ուղղված հարցերն ու առաջարկությունները:
Ադրբեջանի առաջնագծում ստուգվում է տանկերի և զրահամեքենաների պատրաստվածության մակարդակը՝ համաձայն Ադրբեջանի զինված ուժերի 2016թ. նախապատրաստության պլանի, ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և գերմանացի մյուս քաղաքական գործիչների հայտարարությունները՝ ուղղված Անկարայի հասցեին՝ դրանք անվանելով միջամտություն Թուրքիայի ներքին գործերին։
Նոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարց դրված չէ օրակարգում մինչ այն պահը, երբ առաջընթաց կգրանցվի Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներին առնչվող հարաբերություններում։
«Չնայած այն հանգամանքին, որ այս փուլում սահմանափակել ենք ԵԱՏՄ տարածքում ռոումինգ ծառայությունների գների նվազեցման աշխատանքներով, այդուհանդերձ նախատեսում ենք աշխարհագրությունն ընդլայնել: Հարցի վերաբերյալ կլինեն ուսումնասիրություններ: Կարծում ենք, որ գործընթացը պետք է լինի փոխշահավետ ինչպես բաժանորդների, այնպես էլ օպերատորների համար»,- ասաց Մանուկ Միքայելյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի բնակչուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին անհանգստություն է հայտնել՝ կապված Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) պատգամավորների ձերբակալության հետ։ Վերջինս նաև է հայտարարել է, որ Անկարայում հրավիրում է ԵՄ դեսպանների հանդիպում։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նոյեմբերի 4-ին կայացած հոգաբարձուների խորհրդի նիստում ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը միաձայն ընտրվեց ռեկտորի պաշտոնակատար: Առաջիկայում կհայտարարվի նոր մրցույթ ռեկտորի պաշտոնի համար:
8 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան է զոհ դարձել Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր քաղաքում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր։
Վիեննայում նոյեմբերի 4-ի առավոտյան բռնկել է Ավստրիայի խորհրդարանի շենքի տանիքը: Ինչպես հայտնել են քաղաքի հրշեջ ծառայությունում, կրակը հաջողվել է մարել բռնկումից մեկ ժամ անց:
«Եթե ՀՀ քաղաքացին ներպետական զանգեր կատարելու համար 1 րոպեի դիմաց վճարում է միջինը 25 դրամ, ապա ԵԱՏՄ անդամ երկրներից դեպի Հայաստան զանգեր կատարելու համար 1 րոպեի դիմաց վճարում են բավական թանկ: Ռուսաստանից 1 րոպեի արժեքը` 1261, Բելառուսից` 1077, Ղազախստանից` 1028, Ղրղզստանից` 1290 դրամ է»,- ասաց Մանուկ Միքայելյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս աղջկան բռնաբարելու դեպքի առթիվ, անչափահաս աղջկան։
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) պատգամավորների ձերբակալությունը կատարվել է օրենքի շրջանակներում, այսօր հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
Նոյեմբերի 3-ին, ժամը 13-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 75-ամյա մի կին և հանձնել «Բրաունինգ» տիպի ատրճանակ՝ փամփշտակալով, և 7,65 մմ տ/չ 3 փամփուշտ՝ հայտնելով, որ զենք-զինամթերքը պատկանել են իր մահացած որդուն, դրանք նա բերել էր ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Հրապարակման համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 5-11-ը Մոսկվայով Երեւանից Դուբայ, այնուհետեւ Դուբայից Երեւան մեկ անձի տոմսերի համար վճարել է 476.000 դրամ կամ մոտ 900 եվրո: Տոմսը էկոնոմ դասի է եւ գնվել է հայտնի «Սպուտնիկ» գործակալությունից:
Մատչումը Twitter միկրոբլոգին, Whatsapp մեսենջերին, Facebook ու Instagram սոցցանցերին և YouTube վիդեոհոսթինգին արգելափակված են Թուրքիայի տարածքում։
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Facebook սոցցանցի իր էջում և Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է նոյեմբերի 3-ին Թուրքիայի խորհրդարանի HDP կուսակցության անդամների ձերբակալություններին՝ հրապարակելով վերջիններիս լուսանկարներն ու քուրդ պատգամավորների ձերբակալությունը պատկերող տեսանյութեր։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Իմամ Թաշչիերը ևս հայտնել է իր ձերբակալության մասին։ Այս մասին նա հայտնել է իր Twitter-ի միջոցով։
Թուրքիան շինարարական նախագծերի թույլտվություն չի տրամադրում Գերմանիային, որը մտադիր է դրանք իրականացնել «Իջիրլիք» ռազմաբազայում, որտեղ տեղակայված է բունդեսվերի առաքելությունը, հայտնում է գերմանական Welt պարբերականը։
Վստահ ենք, որ մեր ծրագիրը նոր էջ է բացում Հայաստանում միջազգային համընդհանուր կիրառելի բնապահպանական և սոցիալական չափանիշներին հետևելու գործում, այն էական օգուտ կբերի երկրի, տեղական համայնքների, աշխատուժի և ներդրողների համար:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը և HDP-ի պատգամավորները ձերբակալվել են, հայտնում է գերմանական Spiegel պարբերականը։
Այս մասին տեղեկացրին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 09:45-ի դրությամբ, Մ2` Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 247-րդ կմ-ում՝ Գորիս-Կապան հատվածում, Որոտանի ոռոգման համակարգի վերգետնյա խողովակաշարի վթարի պատճառով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:
Նոյեմբերի 3-ին, ժամը 15.45-ին, Երևանի Մալաթիա տոնավաճառի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Գայանե Բեկչյանին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրաման է ստորագրել «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը: