Վթարի պատճառով դժվարանցանելի է Գորիս-Կապան ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 09:45-ի դրությամբ, Մ2` Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 247-րդ կմ-ում՝  Գորիս-Կապան հատվածում, Որոտանի ոռոգման համակարգի վերգետնյա խողովակաշարի վթարի պատճառով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:

Ողողվել են ճանապարհի վերին և ներքին շեպերը, որի հետևանքով ներքին շեպը
փլուզվել է, իսկ վերին շեպից թափված քարերը փակել են ճանապարհի երթևեկելի
հատվածի մի մասը։

041120166

Գորիսի «Ոսմար» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները վթարից անմիջապես հետո ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում ճանապարհը մաքրելու
ուղղությամբ։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930