Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր անհանգստությունն է հայտնել Ադրբեջանում փաստաբանների նկատմամբ ճնշումների վերջին դեպքերի առնչությամբ, հայտնում է contact.az-ը։
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է երկրի կառավարության նոր կաբինետի կազմը։ Նա դա արել է երկրի թագավոր Ֆելիպե 6-րդի հետ հանդիպումից հետո, որին տեղեկացրել է նախարարների նոր կաբինետի կազմի մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Սիրիայում ռազմատիեզերական ուժերի ուղղաթիռի խոցման հետևանքով ռուս զինվորականների մահվան մասին տեղեկատվությունը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցչին։
ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պետական դավաճանություն է կատարել, երբ, լինելով Պետդեպարտամենտի ղեկավար, իր ծառայողական նամակագրության համար օգտագործել է անձնական փոստային սերվերը, կարծում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության կոմիտեի ղեկավար Մայքլ Մակքոլը, հայտնում է Fox News-ը։
Նախ Մուրադյանը, նախարարի պաշտոնաւմ աշխատելով բավականին կարճ ժամանակահատված, կարողացավ, այսպես ասած, «առողջապահական կրիզիս մենեջմենթով» աչքի ընկնել։ Դժվարին իրավիճակներում, ինչպիսին էր նախորդ տարվա նոյեմբերի 3-ին Տուլայի մոտ վթարված Մոսկվա-Երևան ավտոբուսի դեպքը, քառօրյա պատերազմի ընթացքում բուժօգնության կազմակերպում և հետագայում վիրավորների բուժման հարցերի համակարգումը, այս տարվա գարնանը Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած մարդատար ավտոբուսի պայթյունը և այլ նման իրավիճակներում նրա պատասխանատվություն վերցնելու կարողությունն է, որը գնահատվել է իշխանական իսթեփլիշմենթի կողմից։
Այդ փոփոխությունները իրականացնելու համար խորհրդատու գտնելու նպատակով հայտարարվել էր մրցույթ, որի հաղթողն արդեն հայտնի է։ Փոխքաղաքապետը չի նշել, թե որ ընկերությունն է տրամադրելու այդ խորհրդատվությունը՝ պարզաբանելով որ խորհրդատուին կբացահայտեն մրցույթի արդյունքները վերջնական ամփոփելուց և պայմանագիրը կնքելուց հետո։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունները տեսահամաժողովի ընթացքում քննարկել են Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունների անվտանգության բարձրացման միջոցառումները, հայտնում է TASS-ը:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել։ Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, պայթյունը տեղի է ունեցել Բաղլար շրջանի Անվտանգության վարչության շենքի մոտ։
Ռուսաստանը հրավիրել է ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներին, ինչպես նաև այլ պետություններին մասնակցել Սիրիայի մարդասիրական գործողություններին, նախօրեին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ-ի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստում։
2003 թվականին Աբրահամյան եղբայրներից ավագը՝ Սերյոժա Աբրահամյանը, մեծամասնական ընտրակարգով դարձավ պատգամավոր թիվ 54 ընտրատարածքից։ 2007-ին՝ արդեն չորրորդ գումարման խորհրդարանում, Աբրահամյան եղբայրներից երեքն արդեն պատգամավորներ էին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը:
ՀՀԿ-ն կկողմնորոշվի հանրությանը շատ հայտնի և համեմատաբար անհայտ թեկնածուների միջև՝ փորձելով պարզել, թե ով ավելի օգտակար կարող է լինել ընտրություններում: Սամվել Բալասանյանը կհեռանա «իր դիմումի համաձայն»։ Ամենայն հավանականությամբ, շրջանառության մեջ կդրվեն «առողջական խնդիրները»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը:
Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը հայտարարել է BBC-ի հետ զրույցում, որ իր կարծիքով՝ Ռուսաստանը փորձում է կիբերհարձակումների օգնությամբ պառակտել ու անկայունացնել Եվրոպան։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս պաշտոնական թվերը, բնականաբար, չեն արտահայտում իրական պատկերը, քանի որ այս ցուցանիշը ստացվում է անցած մեկ տարվա ընթացքում ծնվածների և մահացածների թվերի համադրությունից, ու հաշվարկված չէ արտագաղթը:
Չինաստանը հաջողությամբ գործարկել է իր ամենահզոր հրթիռակիրը՝ «Չանչժեն-5»-ը, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
«Շիրակ» օդանավակայանի հետ կապված ծրագիրը գոյություն ունի, սակայն մշակման փուլում է: Իսկ 10000 դրամի մասով պարզաբանեցին, որ այն ակցիայի շրջանակներում է վաճառվում՝ սահմանափակ քանակով: Այսինքն՝ մշտապես 10 հազար դրամանոց տոմսեր չեն լինի: Ճիշտ և ճիշտ «Յանդեքս» տաքսի ծառայության նման. սկզբում ակցիաներ արեց, հետո դարձավ ամենաթանկ սպասարկող ընկերություններից մեկը Երևանում։
Միջերկրական ծովում՝ Լիբիայի և Իտալիայի ափերի միջև ընկած հատվածում երկու նավերի խորտակման հետևանքով խեղդվել է 239 ներգաղթյալ, հայտնել են Միգրացիայի միջազգային կազմակերպության անդամ Ջոել Միլմանը, հայտնում է Anadolu գործակալությունը:
Վերջին օրերին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը նորից փորձում է սահմանին իրավիճակը ապակայունացնել: Ավելին` հակառակորդն արդեն կիրառում է ոչ միայն հրաձգային, այլև իր զինանոցում առկա պաշարից այլ զինատեսակներ:
Իսկ թե պետական գերատեսչություններն ինչու են նման թանկ տոմս ձեռք բերում, մնում է գուշակել՝ նրանք կամ պետբյուջեի հաշվին հնարավորինս հարմարավետ տոմս են գնում, կամ էլ ավիաընկերությունների հետ պրիմիտիվ գողությամբ են զբաղվում: Հավելենք, որ մեր տեղեկություններով «Սպուտնիկ» ավիաընկերությունը պատկանում է ԱԱԾ նախկին պաշտոնյայի: Եվ եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ ոստիկանության գնումները հիմնականում այնտեղից են կատարվում։
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Բժիշկները Մ. Կ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մնացած տուժածներինը` միջին ծանրության:
«Ինձ շատ են դուր գալիս նման որոշումները»,- ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Սակայն բացառված չէ, որ ԾԻԳ-երի կրճատումը, այդուհանդերձ, նվազեցնի դրանց կողմից իրականացվող ծախսերի արդյունավետությունը:
Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 41 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 530 կրակոց:
Նյուզմեյքերությունը վատ զբաղմունք չէ։ Թերթերի ու ինտերնետային տարածության համար ընթերցվող վերնագրերի արտադրությունը՝ նույնպես։ Բայց դա լավ է այն դեպքում, երբ ծառայեցվում է գործին, այսինքն՝ սպասարկում է աշխատանքը։
Բույրը համադրում է նարնջենու, խնձորի, խորդենու, դարչնի եւ մեխակի նրբաբույրերը: Նորույթի առաջմղման գովազդային արշավի դեմքը դարձել է շոտլանդացի դերասան Ջերարդ Բաթլերը:
Դիզայներները ստույգ բացատրություն չեն տվել, թե իրենց հատկապես ինչպես է հաջողվել հասնել այդ արդյունքին: Օգտատերերի համար սա առիթ է դարձել կասկածելու տեսանյութի իրական լինելուն, ոմանք կարծում են, որ այն ֆեյք է:
Facebook lnc. ամերիկյան ընկերությունը, որին պատկանում է աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը, զուտ շահույթը երրորդ եռամսյակում ավելացրել է 2,7 անգամ գովազդից եկամուտների աճի շնորհիվ:
Առաջին հորիզոնականում ամերիկուհի Թեյլոր Սվիֆթն է, որը 2016 թվականին վաստակել է 170 մլն դոլար, շահույթի մեծ մասը նրան բերել է 2015 թվականի մայիսին մեկնարկած «1989» համերգային շրջագայությունը: Բացի այդ Սվիֆթը լավ է վաստակել գովազգային նկարահանումներից:
Նոյեմբերի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում կանցկացվեն նախագահական ընտրություններ։ ԱՄՆ 45-րդ նախագահի թեկնածուներից մեկը Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Դոնալդ Թրամփն է։
Իրանի անոթների սեղմմանն պատճառով արյունը չի կարողանում նորմալ հասնել ուղեղին՝ առաջացնելով տհաճ հետևանքներ։ Այս խնդրից ազատվելու լավագույն եղանակը յոգայով զբաղվելն ու գիմնաստիկան են։