Նոյեմբերի 14-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Opel Vectra B» և «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրանը Չինաստանի հետ ստորագրել է ռազմական համագործակցության մասին համաձայնագիր, հայտնում է APA-ի թեհրանյան բյուրոն։
Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած հրաձգությունից մահացած 25-ամյա Գեւորգ Ասլամազյանը նոյեմբերի 13-ի երեկոյան տանը հաց ուտելիս է եղել, երբ ծանոթներից մեկը զանգել, կանչել է գեղեցկության սրահի տակ գործող «օբյեկտ»:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է զորավարժությունների՝ դաշտային պայմաններում ստեղծված գլխավոր հրամանատարական կետը։
Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստերից մեկում «Ընդդիմադիր դաշինք» խմբակցության համանախագահ Յուրի Բոյկոն հարվածել է Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյին։
Իրանը հետաքրքրված է ռուսական սպառազինության և տեխնիկայի մատակարարմամբ, այդ թվում՝ T-90 տանկերի, հրետանային համակարգերի, ինքնաթիռների, ուղղաթիռների մատակարարմամբ։
«Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը, որը ղեկավարում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, աջակցել է երկրի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի թեկնածությանը որպես իշխող կոալիցիայի թեկնածու՝ դաշնային նախագահի պաշտոնում։
Բրիտանիան և Ֆրանսիան խափանել են ԵՄ երկրների արտակարգ հանդիպումը, որտեղ պետք է քննարկվեր ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, հայտնում է Financial Times-ը։
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը պաշտոնապես հրաժարական է ներկայացրել՝ կապված նախագահական ընտրություններում իր կուսակցության պարտության հետ, գրում է Reuters-ը։
ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը որոշել է ամուսնալուծվել, գրում է Christian Times Newspaper թերթը։
«Ես բավականին հայտնի եմ ամբողջ աշխարհում, ոչ միայն Ամերիկայում: Գրել եմ երեք գիրք, դրանք 25 լեզուներով թարգմանված են 40 երկրներում,- հայտնել Է միլիարդատիրոջ նախկին կինը:- Ես հայտնի եմ Իվանա անվամբ: Իրականում Թրամփ ազգանվան կարիքը չունեմ»:
Իրանի իշխանությունները օդի աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով որոշում են ընդունել նոյեմբերի 14-ին չեղարկել պարապմունքները Թեհրանի դպրոցներում ու մանկապարտեզներում: Այս մասին հայտնել է լիբանանյան The Daily Star թերթը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նոյեմբերի 14-ին գործադիր մարմնի նիստ կգումարի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Եվրոպական հանձնաժողովը հետընթաց է արձանագրել է Թուրքիայում արդարադատության, մարդու իրավունքների, խոսքի ու մամուլի ազատության, և մի շարք այլ ոլորտներում: Այս մասին ասված է ԵՄ անդամության համար անհրաժեշտ Թուրքիայի կողմից իրականացրած հիմնական քաղաքական և տնտեսական բարեփոխումների վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան գնահատման զեկույցում, որն ընդունվել է նոյեմբերի 9-ին:
Կիևում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով պլանավորվում է փակել Կրեշչատիկ կենտրոնական փողոցը։ Այս մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի Ազգային ոստիկանության Կիևի վարչության ղեկավար Անդրեյ Կրիշչենկոն։
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում նոյեմբերի 13-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Վարդան Հովհաննեսի Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Իրաքի իշխանությունները հայտնում են, որ նվազագույնը 6 մարդ է սպանվել Բաղդադի հարավում մահապարտ ահաբեկիչների ինքնապայթեցման հետևանքով, հայտնում է BBC-ն։
ԱՄՆ նախկին պետքարտուղար, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրի Քիսինջերն Atlantic ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում ակնկալել է Հիլարի Քլինթոնի հաղթանակը։
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյա նիստը: Գրանցվել է 105 պատգամավոր:
Նոյեմբերի 13-ին, ժամը 08.39-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Նոյեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները պահանջել են Մոսուլի արևելյան թաղամասերի բնակիչներից լքել իրենց տները և ուղևորվել քաղաքի կենտրոնական թաղամասեր։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի ՆԳՆ հետախուզական ծառայությունում իր աղբյուրին։
ՄԱԿ-ի հովանու ներքո Կիպրոսի միավորման հարցով բանակցությունների առաջին ռաունդից հետո թուրքական իշխանությունները հայտարարել են, որ դա հարցի կարգավորման «վերջին հնարավորությունն է», հայտնում է գերմանական DW-ն։
Մոլդովայում և Բուլղարիայում նախագահական ընտրությունների արդյունքները վկայում են այն մասին, որ այդ երկրների հարաբերությունները Ռուսաստանի հետ զգալիորեն կամրապնդվեն, գրում է The Wall Street Journal-ը։
Եվրամիության երկրների արտգործնախարարներն ակնկալում են բավական սերտ համագործակցություն ԱՄՆ-ի հետ նախագահի պաշտոնը Դոնալդ Թրամփի կողմից զբաղեցնելուց հետո, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
Հայաստանում խարդախության նոր ձև է սկսել տարածվել՝ չունենալով բժշկի մասնագիտություն, անձինք բազմաթիվ անձանց ներկայանում են որպես բժիշկներ, նախապես հերթագրում, այնուհետև կազմակերպում նրանց առողջության համակարգչային հետազոտում և խաբեության եղանակով գումար հափշտակում:
ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հրաժարվել Է հայտնել, թե ինքը կպահանջի արդյոք Հետաքննությունների համերկրային բյուրոյի (ՀՀԲ) տնօրեն Ջեյմս Քոմիի պաշտոնաթողությունը նրա մասնակցությամբ մի շարք նախընտրական սկանդալներից հետո:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված քրեական գործը պահանջվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունից և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու և պատանդ վերցնելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին միացնելու և համատեղ քննություն կատարելու համար:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի շփումները մինչ նրա երդմնակալությունը։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված հրազենային վիրավորումով երկու երիտասարդներից մեկը մահացել է: Ոստիկաններին հաջողվել է պարզել և վիրավորների, և հիվանդանոց տեղափոխված անհայտ տղամարդու դիակի ինքնությունը: