Մոսկվայի Էնտուզիաստների խճուղու թիվ 7 շենքի մոտակայքում նոյեմբերի 13ի երեկոյան տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Հաագայի Միջազգային քրեական դատարանը կարծում է, որ «ԱՄՆ-ի զինված ուժերը և ԿՀՎ-ն Աֆղանստանում ռազմական հանցագործություններ են կատարել»։ Այս մասին ասվում է Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆատու Բենսուդայի ամենամյա զեկույցում, հայտնում է USA Today-ը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու Շենգավիթ վարչական շրջանում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանության բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Համաձայն Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ նոյեմբերի 14-ի երեկոյան «Ադրբեջանի զինված ուժերը խոցել են Հայաստանի զինված ուժերի անօդաչու թռչող սարք, որը փորձում էր թռիչք իրականացնել ռազմաճակատի Թարթառի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական զինուժի դիրքերի վրայով»:
Գերմանիայում տեղի է ունենում լայնամասշտաբ օպերացիա ընդդեմ ԴԱԻՇ-ի ենթադրյալ կողմնակիցների։
Թուրքական ոստիկանությունը Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցների գործունեության հետաքննության շրջանակում Իզմիր քաղաքի համալսարանում ձերբակալել է 29 աշխատակցի, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Խմբի անդամներն այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների հետ, ինչպես նաև անմիջականորեն ծանոթացել են քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին:
Իրանը 2017 թվականին 36 տարում առաջին անգամ պլանավորում է հրաժարվել բենզինի ներկրումից, հայտարարել է Իրանի National Iranian Oil Refining and Distribution Company-ի (NIORDC) գործադիր տնօրեն Աբաս Կազեմին, որի խոսքերը մեջբերում է Shana գործակալությունը։
Կիևում այսօր ցուցարարները փակել են Գրուշևսկու փողոցի երթևեկությունը։ Հաղորդվում է, որ արգելափակվել է տրանսպորտի երթևեկությունը Գերագույն ռադայի շենքի հարևանությամբ, հայտնում է korrespondent.net-ը։
Մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շրջանակում նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ:
ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է դարձրել Վրաստանի զինված ուժերի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան նախապատրաստությունների ինտենսիվությանը և մասշտաբների ավելացմանը, հայտնում է ntv.ru-ն։
ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները նոյեմբերի 14-ին հանրային քննարկումները շարունակել են Մարտակերտ քաղաքում:
Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի պահպանման եւ ամրապնդման մեջ, հայտարարել է ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման՝ նախագահի պաշտոնում իր վերջին արտերկրյա ուղերձի նախօրեին տված ասուլիսի ընթացքում:
Իրազեկում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը. ի՞նչ պետք է անեն ՀՀ-ում բնակվող և կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները հանրային ծառայության համարանիշ ստանալու համար։
Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ռումեն Ռադևը, որը կիրակի օրը երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում ընտրվել է երկրի նախագահ, խոստացել է կառավարության անդամների հետ աշխատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու ուղղությամբ, հայտնում է բուլղարական Novinite պարբերականը։
Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, նոյեմբերի 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իր համար շատ, շատ դժվար է, կարծում եմ՝ գրում է։ Չէ՛, հաստատ գրում է։ Ինչ-որ պատառիկներ կարդացել եմ։ Այդ հարցին ինքն ավելի լավ կպատասխանի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ձերբակալությունը։
Ադրբեջանցի լրագրող Գյունել Մովլուդը իր «Հայերի սերը Բաքվի նկատմամբ» հոդվածում համեմատություններ է կատարում ադրբեջանցիների միջև, որոնք ապրում են Ադրբեջանի սահմաններից դուրս և հայերի, որոնք երբևէ ապրել են Բաքվում։
Նոյեմբերի 15-ին, ժամը 10.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 27 հասցեում՝ «Շենգավիթ» հարկային տեսչությունում, օձ են բռնել (տարայի մեջ է). անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆուտբոլի ԱՄՆ առաջնության մասնակից «Ռեալ Սոլթ Լեյք»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը երկրորդ լավագույն ֆուտբոլիստն է անցնող մրցաշրջանում:
«Մեր կողմից կատարվող բոլոր քայլերը պետք է լինեն թափանցիկ: Բացի այդ, մեր բնակչությունը պետք է հստակ իմանա, թե ինչ կարող է ակնկալել կատարվող փոփոխությունից», – շեշտել է Տարոն Մարգարյանը:
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի նպատակահարմարությունը կարող է դրվել հանրաքվեի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վարչություն է ներկայացել 1981 թ. ծնված Լիլիթ Կ.-ն:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել նոյեմբերի 13-ին Կապան քաղաքում 3 անձանց կողմից ավտոգազալցակայանում ավազակային հարձակումը։
ԱՄՆ-ը տարբերություններ է դնում սպառնալիքների միջև, որոնք, նրա կարծիքով, բխում է ԴԱԻՇ-ից, Իրանից, Հյուսիսային Կորեայից, Չինաստանի և Ռուսաստանի հետ տարաձայնություններից, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար էշթոն Քարտերը։
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լեո Մեսսիի ինքնազգացողությունը վատացել է Արգենտինա թռիչի ժամանակ:
Հռչակավոր սկանդինավցի հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի (1805-1875) կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված նոր թանգարան կկառուցվի նրա հայրենիքում՝ Դանիայի Օդենսե քաղաքում:
«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը գնել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» գույքը՝ սեղաններ, աթոռներ, գորգեր, նկարներ, ֆոտոնկարներ, վարագույրներ եւ այլն:
Հրատարակության տվյալներով՝ Թրամփի խորհրդականներն այս երկու թեկնածությունները դիտում են որպես հիմնականները, վերջնական որոշումը կարող է ընդունվել առաջիկա շաբաթներին: