Քահանայապետական արևելյան ինստիտուտի հիմնադրման 100-ամյակի առիթով նոյեմբերի 11-13-ը Հռոմում տեղի է ունեցել Սիրիային նվիրված «Դամասկոս. հույսերի պրիզմա» (Damasco. Prisma di speranze) խորագրով միջազգային գիտաժողով, որը կազմակերպվել էր Ինստիտուտի կողմից Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության և Հիսուսյան միաբանության մտահղացմամբ:
Մեր երկրում փոփոխություններ են: Ավելի ճիշտ՝ փոփոխությունների սաղմեր: Այն, ինչ տարիներ սպասում, ասում, պահանջում էինք: Առայժմ՝ միակողմանի փոփոխություններ. տնտեսությունը կարգավորելու, աշխուժացնելու փորձեր: Խաղի նոր կանոններ՝ քաղաքական կամք դրսևորելու հայտարարություն, ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարելու, հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ավելորդ օղակներից ազատվելու, հանրային բարիք ստեղծողներին աջակցելու, պետականության հանդեպ վստահություն սերմանելու խոստում: Առայժմ՝ խոստում:
ՀՀ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ հանդիսացող Արտավազդ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ձերբակալությունը առիթ չէ խոսելու նախարարների կաբինետի հրաժարականի մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում միջնակարգ և ավագ դպրոցների հազարավոր աշակերտներ բողոքի ցույցի են դուրս եկել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է The Wall Street Journal-ը։
ԴԱԻՇ-ի գրոհայինները Մոսուլում օգտագործել են մորուքավոր մանեքեններ և տանկերի ու ջիպերի փայտե մակետներ Իրաքի Մոսուլ քաղաքի համար մղվող մարտերում, հայտնում է արաբական Al Arabiya հեռուստաալիքը։
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության հետ համատեղ նախորդ շաբաթ մայրաքաղաքում կատարած կրկնակի ստուգայցերի արդյունքում նախկինում գույքագրված 305 վահանակի փոխարեն այս անգամ գույքագրել է օրենքի պահանջին չհամապատասխանող 532 գովազդային վահանակ:
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանը Հռոմում ելույթ է ունեցել «Դամասկոս. հույսի պրիզմա» համաժողովի շրջանակում:
Թուրքիան և թուրք ժողովուրդը վրդովված են ԵՄ մի շարք երկրների ղեկավարության հայտարարություններից՝ դադարեցնել Անկարայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները ԵՄ-ին, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու ոսկյա մատանին հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2016 թ. նոյեմբերի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով
Ադրբեջանում երկրի ղեկավարի պատիվն ու արժանապատվությունը ինտերնետ տիրույթում արատավորելու կամ ստորացնելու փորձը կհանգեցնի քրեական պատախանատվության։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերի հետ՝ տևական խաղաղության հասնելու նպատակով։ Այս մասին Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, սակայն երբեք չի համաձայնի Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման հետ, հայտնում է BBC-ն։
«Ինտերի» ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ:
Սիրիական կառավարական զորքերը պատրաստ են մոտ ժամանակներս սկսել վճռական գործողություն «Ջաբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչների դեմ Հալեպի արևելյան նահանգներում, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հաջորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Հայաստան, հաղորդում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում զորամիավորումների ռազմական տեխնիկան ու ստորաբաժանումները, անձնակազմը տեղափոխվել են օպերատիվ նշանակության շրջաններ։
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է նոյեմբերի 12-18-ն Ադրբեջանում անցկացվող զորավարժության շրջանակներում բացազատված ռազմաօդային ուժերի դաշտային շարժական հրամանատարական կետ:
Եգիպտոսի դատարանը չեղարկել է նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի մահվան դատավճիռը, հայտնում է Reuters-ը։
Սիրիայի Հալեպ քաղաքի արևմուտքում ռմբակոծվել է ևս մեկ հոսպիտալ, որը վերջին 24 ժամում թվով արդեն երրորդ հոսպիտալը, հայտնում է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին` Մոլդովայի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի 5-6-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) ներքին գործերի նախարարության ղեկավար Թոմաս դե Մեզիերը կարգադրել է արգելել սալաֆիթյան ուղղության իսլամիստների «Ճշմարիտ կրոն» միավորման գործունեությունը եւ Գերմանիայի քաղաքներում Ղուրանի տարածման՝ նրանց կողմից կազմակերպվող ակցիաները: Նման հայտարարությունը նա արել է նոյեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում:
Արմավիրի մարզի Արազափ գյուղում այսօր՝ նոյեմբերի 15-ին, հուղարկավորեցին Արցախում նոյեմբերի 13-ի գիշերը կրտսեր սերժանտի կողմից սպանված ժամկետային զինծառայող Վարդան Առաքելյանին։
«Առաքելություն» կուսակցությունը, կարևորելով բանակում առկա խնդիրների, մասնավորապես զոհված և վիրավոր զինծառայողներին ֆինանսական փոխհատուցում տրամադրելու հարցի լուծման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, փաստում է, որ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը կազմված է հրատապ` առանց խնդիրների և խնդիրների լուծման մեխանիզմների իրական բացահայտման:
ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը ենթադրում է, որ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ձերբակալությանը կարող է հետևել ՌԴ կառավարության հրաժարականը, հայտնում է RIA Novosti-ն։
Հերքելով մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությունը, հայտնում ենք, որ «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները, ինչպես և նախորդ անգամ, չեն պատրաստվում առաջադրել իրենց թեկնածությունը առաջիկա և դրան հաջորդող ԱԺ ընտրություններում:
ԱՄՆ Կոլորադո նահանգի երդվյալ ատենակալների դատարանն արդարացրել է բանտում բռնաբարության համար 28 տարի անցկացրած տղամարդուն այն բանից հետո, երբ նրան մեղադրող կինը հայտարարել է, թե նրա դեմքը տեսել է իր երազում, հայտնում է BBC-ն:
Մոսկվայի Էնտուզիաստների խճուղու թիվ 7 շենքի մոտակայքում նոյեմբերի 13ի երեկոյան տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: