Վարկը ԿԲ-ի միջոցով հիմնականում կուղղվի գյուղմշակման և զբոսաշրջության ոլորտներին
Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի լիազորությունները ճանաչվել են։ Խորհրդարանն ընդունել է բոլոր՝ 150 նորընտիր անդամների լիազորությունները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Գերմանիայում կտրուկ ավելացել է Թուրքիայից ապաստան հայցողների թիվը։ 2016թ. հունվարից հոկտեմբեր ամիսներին գրանցվել է թուրք քաղաքացիների 4437 հայց, որոնք խնդրում են իրենց տրամադրել փախստականի կարգավիճակ, հայտնում է DW-ն՝ հղում կատարելով միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչությանը։
Ի պատասխան մամուլում ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի 16.11.2016թ. տարբեր լրատվամիջոցներով տարածված հրապարակամների «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ն հարկ է համարում հանդես գալ պաշտոնական հայտարարտությամբ, որին կից կներկայացվի տեղեկանք՝ պարզաբանումներով:
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են երկու անձի սպանության պատճառ դարձած, «Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ։ Երկու անձի առաջադրվել է մեղադրանք։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, խորհրդակցություններ է անցկացրել փաստաբանների հետ ԱՄՆ նոր վարչակազմին միանալու հնարավորության առնչությամբ, քանի որ տվյալ քայլը կարող է խախտել ամերիկյան հայտնի օրենքն ու դառնալ քաղաքական ռիսկերի պատճառ, գրում է The New York Times-ը։
Նոյեմբերի 19-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն:
Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում մեծ և միջին հեռահարության С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը։
Թռչնաֆաբրիկայի տնօրենը ՍԱՊԾ մասնագետներին տեղեկացրել է, որ նշված ժամանակաշրջանում ժամանակացույցով նախատեսված անասնահամաճարակային միջոցառումներ՝ պատվաստումներ են իրականացվել, որից հետո որոշ թռչունների մոտ նկատվել է հետպատվաստային ռեակցիա:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնը (նստավայրը՝ Թբիլիսի):
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում նոյեմբերի 18-ին ռեկտորի ընտրություններ էին:
ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանում այժմ ուսանում են արտերկրից ժամանած բազմաթիվ ուսանողներ, և հայկական կողմը պատրաստակամ է կրկին իր հարկի տակ ընդունել Մոնղոլիայից ժամանած ուսանողներին։ Նույն օրը դեսպան Մանասարյանը հանդիպում ունեցավ նաև Մոնղոլիայի ֆինանսների փոխնախարարի տեղակալ Խուրելբաատարին Բուլգանտույայի հետ։
Ժիրայր Սէֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, Գևորգ Սաֆարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով:
Շվեյցարիան ընդլայնել է այն անձանց ցուցակը, որոնք չեն կարող շրջանցել ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները։ Այս մասին ասվում է Շվեյցարիայի տնտեսական հարցերով պետական քարտուղարության հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի Գերագույն դատարանը բեկանել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ հարուցված քրեական մեղադրանքը եւ գործը հետ ուղարկել ստորին դատարան՝ նոր դատավարություն սկսելու համար։
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված՝ հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Երեկ երեկոյան ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացած պայմանագրային զինծառայող Իվան Հայրապետյանը Տավուշի մարզի Նորաշեն գյուղից է:
Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Ժան-Մարկ Էյրոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր, հայտնում է ադրբեջանական contact.az կայքը։
Այսօր տեղի ունեցավ շախմատի Աշխարհի առաջնության 5-րդ պարտիան: Նորվեգացի Մագնուս Կարլսենը և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը նորից ոչ-ոքի խաղացին:
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան չի ճանաչել Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները:
Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը հաստատել է «Լևադա կենտրոն» ոչ պետական հետազոտական կազմակերպությանն օտարերկրյա գործակալ ճանաչելու օրինականությունը, հայտնում է Interfax-ը։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները նոյեմբերի 17-ին, ժամը 19.10-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Ամենափրկիչ եկեղեցու մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սոս Չ.-ին։
Ռուսաստանն արդիական է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման հարցը։ Այս մասին երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով TASS-ի լրագրողի հարցին։
Տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը հաջորդ շաբաթ կմեկնի Ադրբեջան։
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը, որը համարվում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում պետքարտուղարի հիմնական թեկնածուներից մեկը, հանդես է եկել Իրանում ռեժիմի փոփոխության օգտին։
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն այսուհետ իր ողջ աշխատավարձը՝ ամսական շուրջ 484.000 դրամ, մշտապես կփոխանցի մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հիմնադրամին, որը ստեղծվելու է օրերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա:
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քեփլերը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Իվան Հայրապետյանի մահվան դեպքի առթիվ։
Ներգաղթյալների իրավունքների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանսուա Կրեպոն հայտարարել է, որ ավստրալական կենտրոններում անօրինական ներգաղթյալների և ապաստան հայցողների բնակության պայմանները դաժան են, անմարդկային և ստորացուցիչ։
Մոսկվան և Վաշինգտոնը երբեք չեն խզել Սիրիայի հարցով շփումները, երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։