
AIBA-ն չի ճանաչել Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան չի ճանաչել Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները:
Ընտրությունների արդյունքում նախագահ է ընտրվել Էդուարդ Հուսանովը, սակայն նախկին նախագահ Բորիս Իվանյուժենկովի խոսքով, ընտրություններն անօրինական են եղել: «Մենք տեղյակ ենք միայն փետրվարի 1-ին կայանալիք ընտրություններից, այլ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է միջազգային ֆեդերացիայի հաղորդագրության մեջ: