«Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից առաջ մամուլի ասուլիսում Արսեն Վենգերը հրաժարվել է քննարկել Ժոզե Մոուրինիոյի հետ հարաբերությունները:
Գյուղը միշտ ադրբեջանական կրակահերթերի տակ է: Սա արտագաղթի հիմնական պատճառն է: Բարեկամավանը լքելու պատճառներից են նաեւ գործազրկությունը, աղքատությունը: Այն, որ գյուղը դատարկվել է միանգամից, հաստատում է գյուղի դպրոցի ուսուցիչների ներկայացրած թվաբանությունը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է 2008 թվականի Օլիմպիական խաղերի դոպինգ նմուշների վերանայված արդյունքները:
Սահմանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելու կարգը, ներկայացվող տվյալների ցանկը, առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը նշանակելու, վճարելու որոշում կայացնելու պայմաններն ու կարգը:
Որքան առողջ եք սնվում, այնքան առողջ են մարմինն ու հոգեկան վիճակը։ Հոգեբանները պնդում են, որ նույնիսկ մի փոքր նիհարած մարդն իրեն ավելի ինքնավստահ է զգում, քան նա, ով տխրությամբ նայում է կուտակած ճարպերին և միայն երազում է նիհարելու մասին՝ դրա համար ոչինչ չանելով։ Դիետան, որը ներկայացվում է ձեր ուշադրությանը, շատ օգտակար է։ Այն հիմնված է ածխաջրերից գրեթե ամբողջությամբ հրաժարվելու գաղափարի վրա, բայց միևնույն ժամանակ՝ բալանսավորված է։ Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում կարող եք ազատվել ավելորդ կիլոգրամներից։
2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել են 4 մլրդ 679,5 մլն դրամի էլեկտրական սարքեր: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 33.5 տոկոսով:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մարզվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ընդհանուր խմբի հետ:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային հանդիպում է ունեցել քրեական հետախուզության գլխավոր վարչության անձնակազմի հետ և ներկայացրել գլխավոր վարչության նորանշակ պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանին ու պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանին:
«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում, և նրա վիճակը գնահատվում է ծանր: Մ.Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել են նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։
Dartz Motorz ընկերությունը տարածել է նկարներ, որոնք պատկերացում են տալիս, թե ինչպիսին կարող է ստացվել Դոնալդ Թրամփի համար նախատեսված ավտոմոբիլը: Նկարում պատկերված է ԱՄՆ-ի 45-րդ ընտրյալ նախագահը՝ իր կնոջ հետ, ինչպես նաեւ ոսկեզօծ արտաճանապարհային ավտոմեքենան:
Կրճատելով աշխատատեղերը՝ ընկերությունը մտադիր է տարեկան 3,9 մլրդ դոլար տնտեսել ընդհուպ մինչեւ 2020 թվականը: Ընդամենն ամբողջ աշխարհում Volkswagen-ի ձեռնարկություններում եւ գրասենյակներում աշխատում է 600 հազարից ավելի մարդ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանի նկատմամբ:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ նորահայտ մարտահրավերների հարցերով փոխտեղակալ Ջեյմի Շեային։
«Ուրախ եմ, որ այսօր Եվրոպական ներդրումային բանկն առնվազն մեկ տասնյակից ավելի ծրագրեր է իրականացնում մեր տնտեսության տարբեր ոլորտներում, եւ համոզված եմ, որ բանկը մեզ համար դարձել է որակի եւ գերազանցության չափանիշ: 2 տարի առաջ սկսվեց ՓՄՁ-ների վարկավորման ծրագիրը, որին մասնակցում են մեր բանկերի եւ վարկային կազմակերպությունների մեծ մասը: Նման ծրագիրը հայկական իրականության մեջ շատ լուրջ հաջողություն է»,- ասաց նա:
Վերջին 72 ժամում Սիրիայի ռազմաօդային ուժերի և ՌԴ ռազմատիեզերական ուժերի հասցրած ավիահարվածների հետևանքով Հալեպի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում սպանվել է 106 և վիրավորվել 190 մարդ, հայտնում է Anadolu գործակալությունը։
Կոնգրեսական Մայք Պոմպեոն ընդունել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԿՀՎ տնօրեն դառնալու առաջարկը, հայտնում է Reuters-ը։
«Հաղորդակցման միջոցները գնալով զարգանում են, և այսօր արդեն այնպիսի ոլորտները, ինչպիսիք են բանկային համակարգը, տրանսպորտային կապը, ևս ենթարկվում են ինովացիայի։ Հայաստանը փակ երկիր է՝ հաշվի առնելով հարևանների հետ հարաբերությունները, և այդ պարագայում հատկապես կարևոր է ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմամբ մեծ առաջընթաց գրանցելը»,- նշեց Ալեքսանդր Եսայանը։
Lenta-ն հաղորդում է, որ Սիրիայում սպանվել է Ռյազանի օդադեսանտային զորքերի ուսումնարանի շրջանավարտ Սերգեյ Պեչալնովը։
Ուկրաինան կարող է Վրաստանի նախկին վարչապետ Միխայիլ Սահակաշվիլիին արտահանձնել, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին մոտ կանգնած աղբյուրներին։
Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի պաշտպանությունը բողոքարկել է նրա նկատմամբ սահմանված տնային կալանքը, հայտնել է Ուլյուկաևի փաստաբան Տիմոֆեյ Գրիդնևը։
ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը դեռ չգիտի, թե երբ չեղյալ կհայտարարվեն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, հայտնում է RIA Novosti-ն։
Լիտվայի իշխանությունները մտավախություն են հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի ամրությունը՝ չսպասելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնն ստանձնելուն։
«Աշտարակ կաթ» ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը:ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն ընդունել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին` «Աշտարակ կաթ» ընկերության գործունեության դադարեցման պատճառով առաջացա ծ խնդիրները քննարկելու նպատակով:
Պակիստանի մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման գործողությունը։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաստատել է Անկարայի վճռականությունը՝ դուրս մղել սիրիացի քրդերի PYD-ի զինյալներին Եփրատ գետի արևելյան ափը։
Չինաստանի Շենչժեն քաղաքի (Գուանդունի նահանգ, Հարավային Չինաստան) IT-ցուցահանդեսում արձանագրվել է մարդու նկատմամփ ռոբոտի վնասարարության առաջին դեպքը: Ինչպես հաղորդում է «Սինա» լրատվական պորտալը, ինտերնետ-օգտատերերն արդեն այդ իրադարձությունը կոչել են «մեքենաների ապա ստամբության նախերգանք»:
Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեին հատկացվել է 233 միլիոն 365 հազար դրամ` սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման հարցը լուծելու համար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նոյեմբերի 20-ին այց կկատարի Ստամբուլ, հայտնում է RIA Novosti-ն։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդես է եկել նախաձեռնությամբ՝ մշակել ազգային անվտանգության միասնական ռազմավարություն։ Վերջինս այդ մասին հայտարարել է՝ հանդես գալով նոր գումարման խորհրդարանում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանով տրանսպորտի բնագավառում իրականացվող օրենսդրական բարեփոխումների շրջանակում մշակվող օրենսդրական ակտերի, նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի դիրքորոշումն ստանալու, քննարկելու և դրանք նախարարին ներկայացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է առաջին նիստը։