Վթար Նար-Դոսի փողոցում. կան տուժածներ

Հունվարի 18-ին, ժամը 22.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցում՝ «Իդեալ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ «Mercedes E class» մակնիշի 34 FL 770 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Ռոստոմի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող չշահագործվող խանութի պատին. վառելիքի արտահոսք չկա, ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով:

Փրկարարները վարորդ Պ. Հ.-ին և ուղևոր Հ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Կտրվի լրացուցիչ տեղկատվություն:

Տեսանյութեր

Լրահոս