Եթե եղունգներն ուղարկում են այս ազդանշանները, մի արհամարհեք դրանք
Եղունգները ոչ միայն գեղեցկություն են հաղորդում ձեր մատներին, այլև պատմում են ձեր առողջական վիճակի մասին։ Likeni.info կայքը ներկայացրել է, թե առողջական ինչ խնդիրների մասին կարող են վկայել եղունգները։
1. Չոր կամ թույլ եղունգներ։ Պատճառները կարող են տարբեր լինել։ Այս երևույթը կարող է նկատվել այն անձանց շրջանում, ովքեր մաքրող, լաքահանող միջոցներ են օգտագործում, սպասքը լվանում են առանց ձեռնոցի, և այլն։ Խնդիրը կարող է լինել նաև տարիքը, ինչպես նաև ցածր խոնավության պայմաններում ապրելը։ Բայց եթե նկատել եք, որ այս պատճառների բացակայության պայմաններում ևս եղունգները թույլ են, ապա խնդիրը կարող է հիպոթիրեոզը կամ սնկային վարակը լինել։ Հավանական պատճառներից է նաև կալցիումի և այլ միկրոէլեմենտների անբավարար քանակը։
2. Հաստ եղունգներ։ Եթե անբնական հաստ եղունգներ ունեք, ապա խնդիրը կարող է թոքերի առողջության հետ կապված լինել։ Խնդիրը կարող է նաև վահանաձև գեղձը կամ փսորիազը լինել։ Եթե եղունգներն անբնական հաստ են, կարող եք խնդիրներ ունենալ նաև արյան շրջանառության և սնկային վարակի հետ։
3. Հիպոկրատի եղունգներ։ Այս դեպքում եղունգները դեֆորմացվում են, ինչը կարող է վկայել սրտի, թոքերի և լյարդի քրոնիկական հիվանդությունների մասին։
4. Մուգ հորիզոնական գծեր եղունգների վրա։ Այս երևույթը հատկապես տարածված է մուգ մաշկ ունեցող անձանց շրջանում։ Այն կարող է պարզապես անվտանգ խալ լինել։ Սակայն, եթե նոր գծեր եք նկատում կամ գույնի փոփոխություն, սա կարող է մելանոմայի նշան լինել։
5. Հորիզոնական գծեր եղունգներին։ Սրանք կարող են առաջանալ վնասվածքի արդյունքում, սակայն, եթե այս գծերը նկատում եք մի քանի մատների եղունգների վրա, հարկավոր է ուշադրություն դարձնել դրանց։ Երբ փորձում եք ապաքինվել ծանր հիվանդությունից, օրգանիզմն օգտագործում է ողջ էներգիան դրա դեմ պայքարում։ Այս դեպքում եղունգներն «անուշադրության են մատնվում», եղունգների աճը դադարում է, դրանց վրա հայտնվում են գծեր։ Պատճառներից մեկը կարող է լինել նաև որոշ դեղամիջոցների նկատմամբ հակազդեցութունը։
6. Անգույն եղունգներ։ Առողջ եղունգները միշտ բաց վարդագույն են։ Ցանկացած այլ գույն կամ գույնի բացակայություն կարող է վկայել առողջության հետ կապված խնդրի մասին։ Անգույն եղունգները կարող են վկայել վիտամինների անբավարար քանակի մասին, իսկ կանաչները՝ բակտերիալ վարակի։ Սպիտակ եղունգները կարող են վկայել լյարդի հետ կապված խնդիրների մասին, կանաչ գույնի եղունգները կարող են նաև արյան մեջ թթվածնի ցածր քանակի հետևանք լինել։
7. Գդալի նմանվող եղունգներ։ Սա վկայում է երկաթի անբավարար քանակի կամ սրտի հետ կապված խնդիրների մասին։ Խնդիրը կարող է նաև հիպոթիրեոզը լինել։
8. Կետային փոսիկներ եղունգների վրա։ Եղունգների այս վիճակը կարող է փսորիազի նշան լինել։ Խնդիրը կարող է նաև ցինկի անբավարար քանակը լինել։
9. Շատ կրծոտած եղունգներ։ Սա կարող է վկայել օբսեսիվ-կոմուլսիվ խանգարման մասին։ Այս դեպքերում խորհուրդ է տրվում հոգեբանական օգնություն։
10. Հորիզոնական գծեր եղունգներին։ Սրանք ծերացման արդյունք են։ Դրանք կարող են նաև վկայել վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների, սթրեսի, հորմոնալ փոփոխությունների, դիաբետի առկայության մասին։
11. Դեղին եղունգներ։ Սովորաբար եղունգները տարիքի հետ դեղնում են։ Երիտասարդների դեպքում եղունգների դեղնությունը կարող է լաքերի օգտագործման կամ ակրիլով արհեստական երկարացման հետևանք լինել։ Ծխախոտը գործոններից մեկն է, որի ազդեցության արդյունքում եղունգները դեղնում են։
12. Սպիտակ հետքեր եղունգների վրա։ Չնայած սա հաճախ համարվում է կալցիումի պակասի հետևանք, սպիտակ հետքերը կարող են առաջանալ եղունգների վնասման հետևանքով։ Սովորաբար այս հետքերն անցնում են, երբ եղունգները երկարում են։ Սակայն, եթե դրանք չեն անցնում, հնարավոր է՝ խնդիրը սնկային վարակն է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը