Բաժիններ՝

Որոնք են աշխարհի ամենաթանկ բնակարաններով քաղաքները

Լայն հանրության համար բնակարանի մատչելիությունը նվազագույնն Է Ասիայի չորս քաղաքներում. միջին եկամուտներով բնակիչները Հոնկոնգում, Մումբայում, Պեկինում եւ Շանհայում պետք է ավելի քան 30 տարի փող կուտակեն 90 քառակուսի մետր մակերեսով բնակարան գնելու համար: Այս մասին ասված է Oxford Economics վերլուծական ընկերության հետազոտության մեջ:

Ամենաթանկ բնակարանների վարկանիշում հինգերորդ տեղում է Լոնդոնը: Տասնյակում տեղ են գտել նաեւ Տոկիոն, Սինգապուրը, Փարիզը, Նյու Յորքը եւ Սեուլը:

«Մենք սպասում ենք, որ հետագայում բնակարանի գների բարձրացման տեմպերն ամբողջ Ասիայում կլինեն ավելի զուսպ, իսկ առանձին տեղերում գները կարող են նաեւ իջնել»,- տեսության  մեջ գրել են Oxford Economics-ի տնտեսագետներ Տյանցզե Հեն եւ Լուիս Քույսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս