Բաժիններ՝

Անտուան Գրիզմանը «Մանչեսթեր Յունայթեդի» նպատակն է. The Independent

«Մանչեսթեր Յունայթեդն» ուզում է ուժեղանալ «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանով:

The Independent-ը տեղեկացնում է այն մասին, որ «Կարմիր սատանաները» լրջորեն տրամադրվել են ձեռք բերել «Ատլետիկոյի» ֆրանսիացի ռմբարկու Անտուան Գրիզմանին: «Մանչեսթեր Յունայթեդում» կարծում են, որ «Ատլետիկոն» ամռանը կվերադարձնի Դիեգո Կոստային, և ակումբը բաց կլինի Անտուան Գրիզմանին վաճառելու համար:

Ֆրանսիացու տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդի» վրա կնստի մոտ 100 մլն ֆունտ:

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 25 խաղերում 25-ամյա հարձակվողը խփել է 12 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում:

Ֆրանսիացին դարձել է նաև 14 գոլի հեղինակ ազգային թիմում անցկացրած 39 խաղերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս