Բաժիններ՝

Ֆորմուլա-1. «Երջանիկ եմ և հպարտ Mercedes-ի ընտանիքի մի մասը դառնալու համար». Վալտերի Բոտաս

Ֆիննը փոխարինելու է եկել Նիկո Ռոսբերգին:

Ավտոարշավորդ Վալտերի Բոտասը հայտարարել է, որ դարձել է Mercedes-ի նոր անդամը:

«Զգում եմ, որ ես ոչ մի բանի չեմ հասել Ֆորմուլա-1-ում, դրա համար էլ, ինչպես թիմային, այնպես էլ անհատական հաղթանակների քաղց ունեմ: Ես պատրաստ եմ աշխատել ամբողջ ուժերով, քանի որ դեռ երիտասարդ եմ և արագաշարժ, և, հավանական է, որ Լուիս Հեմիլթոնը գերազանց թիմակից կլինի ինձ համար:

Լուիսն աշխարհի բազմակի չեմպիոն է, և յուրաքանչյուրը գիտի, թե որքան լավն է նա, դրա համար էլ նրա հետ աշխատանքը կդառնա գերազանց մարտահրավեր ինձ համար, որպեսզի հավասարվեմ նրան: Բայց առաջին հերթին՝ դա լավ կլինի երկուսիս համար և կօգնի առաջ հրել թիմը»,- Ասել է Բոտասը:

Վալտերի Բոտասը եկել է Mercedes՝ կարիերան ավարտած աշխարհի չեմպիոն Նիկո Ռոսբերգին փոխարինելու համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս