
Թեստ առաջնահերթությունների մասին, իմացեք, թե ինչն է ձեզ համար իսկապես կարևոր

Ձգտեք ոչ թե հաջողության հասնել, այլ կյանքն իմաստավորել։ Greatpicture.ru կայքը գրում է, որ սրանք Ալբերտ Էյնշտեյնի բառերն են, որոնք իմաստավոր են բոլորի համար։ Իրականում այդպես է. մեծ հաջողությունը ոչ միշտ է ուրախություն բերում, իսկ սեփական առաքելության իրականացումը հաճախ մարդուն երջանիկ է դարձնում։ Իհարկե, հնարավոր չէ միանշանակ եզրակացություններ անել. յուրաքանչյուր մարդ իր առաջնահերթություններն ունեն։ Այս պարզ թեստը կօգնի ձեզ կողմնորոշվել, թե որոնք են ձեր առաջնահերթությունները։
Ինչ հաջորդականությամբ կիրականացնեք գործողությունները
- Կպատասխանեք հեռախոսազանգին։
- Կհանգստացնեք արտասվող երեխային։
- Կփակեք ջուրը, որը ուր որ է՝ կթափվի։
- Սպիտակեղենը կհեռացնեք պատշգամբից։
- Կբացեք դուռը, որն ինչ-որ մեկը թակում է։
Արդյունքները կօգնեն ձեզ գաղտնազերծել սիմվոլները և իմանալ ձեր առաջնահերթությունները։
- Հեռախոսը խորհրդանշում է աշխատանքը։
- Երեխան խորհրդանշում է ընտանիքը։
- Դուռը խորհրդանշում է ընկերներին։
- Սպիտակեղենը խորհրդանշում է գումարը։
- Ծորակը խորհրդանշում է սեռական հարաբերությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը