Բաժիններ՝

Ջեկ Նիկոլսոնն ավարտել է կինոդերասանի իր կարիերան. The Sun

Ամերիկացի դերասան Ջեկ Նիկոլսոնն ավարտել է կինոդերասանի իր կարիերան: Այդ մասին հայտարարել է նրա ընկերը՝ դերասան Փիթեր Ֆոնդան, տեղեկացնում է The Sun-ը: «Ես կարծում եմ, որ նա փաստորեն կենսաթոշակի է անցել»,-նշել է Ֆոնդան: Նա ընդգծել է, որ ինքը չգիտի դերասանի այդ որոշման պատճառը:

Նիկոլսոնի մասնակցությամբ էկրաններին բարձրացած վերջին ֆիլմն այսօրվա դրությամբ «Ինչ իմանաս…» կատակերգությունն է: Ժապավենը, որում նաեւ նկարահանվել են Ռիզ Ուիզերսփունը, Փոլ Ռադը եւ Օուեն Ուիլսոնը, Էկրան Է բարձրացել 2010 թվականի դեկտեմբերին:

79-ամյա Ջեկ Նիկոլսոնն ամերիկացի դերասան է և ռեժիսոր: Նա «Օսկար»-ի է անվանակարգվել 12 անգամ եւ այդ պարգեւն ստացել է երեք անգամ: Նիկոլսոնը BAFTA-ի երեք եւ «Ոսկե գլոբուս»-ի յոթ մրցանակների դափնեկիր է: Իր 60-ամյա կարիերայի ընթացքում նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ուրացողները», «Ավելի լավ չի լինում», «Գայլը», «Բեթմեն», «Թռչելով կկվի բնի վրայով», «Չինական թաղամաս» ժապավենները, ինչպես նաեւ Սթենլի Քուբրիքի «Փայլ» կինոնկարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս