Մեսսին դեմ է պայմանագրի երկարաձգմանը
Մեսսին և «Բարսելոնան» արդեն 6 ամիս քննարկում են, թե արդյո՞ք արգենտինացի ֆուտբոլիստը պետք է երկարաձգի պայմանագիրը:
Քննարկումներն այնքան են երկարել, որ անգամ կատալոնական ակումբին շատ չհետևող ֆուտբոլասերները գիտեն, որ «Բարսելոնան» չունի հնարավորություն Մեսսիի պահանջած գումարը վճարելու համար:
Մեսսիի հավատարմության մասին շատ է խոսվում, բայց նման իրավիճակները վնասում են թե՛ ակումբի, և թե՛ ֆուտբոլիստի հեղինակությանը:
Իսպանական մամուլը չի դադարում համեմատել Մեսսիին և Ռոնալդուին՝ նշելով, որ Ռոնալդուն թարմացնում է ակումբի հետ պայմանագիրը մեկ շաբաթ քննարկումներից հետո, իսկ հավատարիմ Մեսսին արդեն 6 ամիս չի կողմնորոշվում;
Մինչև մենք սպասում ենք որևէ զարգացման, քննարկումները շարունակվում են՝ լարվածության մեջ պահելով կատալոնական ակումբի ողջ անձնակազմը: «Բարսելոնայի» նախագահներից մեկի հեռացման հետ կապված վերջին դեպքը՝ որպես օրինակ:
Սիրարփի Աղաբաբյան