«Բարսելոնան»՝ ընդդեմ «Բարսելոնայի»
«Հաղթանակը միայն Լեոյի արժանիքը չէ: Նա այդքան հրաշալի չէր լինի՝ առանց Ինիեստայի, Նեյմարի, Պիկեի և մյուսների օգնության: Չնայած ակնհայտ է, որ Մեսսին լավագույնն է»,- այսպես մեկնաբանեց «Ատլետիկի» հետ խաղը կատալոնական ակումբի տնօրեններից մեկը՝ Պերե Գրատակոսը:
Թե որքանո՞վ են այս խոսքերը վիրավորում ֆուտբոլիստին՝ պարզ չէ: Թվում է, թե ֆուտբոլային մասնագետը պարզապես գովում է Մեսսիին և նշում է կատալոնական ակումբում ընդունված թիմային խաղի կարևորությունը, սակայն կապտանռնագույնների ղեկավարությունն այդպես չմտածեց:
Գրատակոսը հեռացվեց պաշտոնից: Գուցե կատալոնական ակումբի ղեկավարությունը վախենում է վիրավորել Մեսսիին՝ հաշվի առնելով պայմանագրի երկարաձգման հարցը, հաշվի է առնում ակումբի տեղը մրցաշարային աղյուսակում կամ Պրեմիերայի նախագահի հետ ունեցած կոնֆլիկտը, սակայն ակնհայտ է, որ նման որոշումը տարօրինակ է:
Այժմ «Բարսելոնան» պետք է հասնի «Ռեալին» և վերադարձնի այն հրաշալի խաղը, որ ուներ նախորդ տարիներին: Պետք է նորից սկսել հետևել վարքի այն կանոններին, որոնք մշակվել են հենց այս ակումբում: Պետք է վերականգնել այն պահվածքը, որը համապատասխանում է «Ավելին, քան ակումբ» կարգախոսին: Կատալոնական ակումբում սա, կարծես թե, դեռ չեն հասկանում: «Բարսելոնան» ինքն է բարդացնում իր շուրջ ստեղծված իրավիճակը:
Սիրարփի Աղաբաբյան