
««Լեսթերը» Մոխրոտիկի պատմությունն է, և բուքմեյքերներն ավելի շատ հավատում էին, որ Էլվիս Փրեսլին կենդանի է». Կլաուդիո Ռանիերի

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին իտալական ֆուտբոլի Փառքի սրահում ընդգրկվելու արարողության ժամանակ գնահատել է անցած մրցաշրջանում իր թիմի չեմպիոնությունը:
«Սկզբում մենք ցանկանում էինք հավաքել 40 միավոր, հետո սկսեցինք հասկանալ, թե ինչի կարող ենք հասնել:
Դա Մոխրոտիկի պատմությունն էր: Բուքմեյքերները չէին հավատում մեզ: Նրանց համար ավելի հավանական էր այն, որ այլմոլորակայինները վայրէջք կկատարեն Պիկադիլիայում, կամ այն, որ Էլվիս Փրեսլին կենդանի է:
Եվ ահա ես այստեղ եմ՝ շնորհիվ իմ թիմի հետ կատարած անհավանական ճամփորդության:
Ես երբեք աստղ չեմ եղել, ես 8 տարի անցկացրել եմ «Կատանաձարոյում»: Ինձ համար ամեն ինչ սկսվեց, երբ «Կալյարին» ինձ Սերիա С-ից վերցրեց Սերիա А: Ես սիրողական ֆուտբոլիստ էի:
Ինչ-որ մեկն այնտեղ օգնում էր ինձ, և ես շատ հպարտ եմ այսօր այստեղ լինելու համար»,- ասել է Ռանիերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը