«Ավելացել են ՆԱՏՕ-ի համակարգերի վրա կիբերհարձակումները». Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է ՆԱՏՕ-ի համակարգերի վրա կիբերհարձակումների թվի ավելացման մասին, հայտնում է Die Welt պարբերականը։
Նրա խոսքով՝ 2016թ. կիբերհարձակումների թիը ավելացել է 60%-ով՝ համեմատած անցած տարվա հետ և հասել է մոտ 500-ի։
Ստոլտենբերգն ընդգծել է, որ դրանց մեծ մասն իրականացվել է ոչ թե անհատների կողմից, այլ պետության կողմից ֆինանսական աջակցությամբ։
«Ես չափազանց անհանգստացած եմ իրավիճակի նման զարգացմամբ, և կիբերհարձակումներից պաշտպանությունը դառնալու է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովի առանցքային թեմաներից մեկը»,- հայտնել է նա։
Բացի այդ՝ Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքն ստացել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մի քանի հաղորդագրություն ընտրական գործընթացին միջամտելու վերաբերյալ։