Բաժիններ՝

Թունավորումներ Երևանում

Հունվարի 23-ին, ժամը 3.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 2001 թ. ծնված Արսեն Կ.-ին և 2003 թ. ծնված Էմիլ Կ.-ին, իսկ ժամը 4.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նույն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 1975 թ. ծնված Լիլիթ Մ.-ին և 1951 թ. ծնված Անահիտ Հ.-ին:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

***
Հունվարի 23-ին, ժամը 4.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1954 թ. ծնված Սվետլանա Հ.-ին, 1992 թ. ծնված Հովհաննես Մ.-ին և 1984 թ. ծնված Լուսինե Մ.-ին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 3.00-ին, նրանք տանը թունավորվել են շմոլ գազից:

Նշանակվել են դատաբժշկական և դատաշինարարատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս