ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել խուլիգանության մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Մ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, թե ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներն իրեն հարկադրել են կեղծ ցուցմունքներ տալ և կատարել են պաշտոնեական կեղծիք:
Արաբական ԶԼՄ-ների 2 լրագրող կռվել է Սիրիայի իշխանությունների պատվիրակության ղեկավար Բաշար ա-Ջաֆարիի ելույթը Աստանայում լուսաբանելիս, հայտնում է RIA Novosti-ն։
Կրասնոդարի Պավլովի շրջանում ավտոպատահարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներ Վանուշ Սահակյանը, Դավիթ Քոթանջյանը, Արսեն Պողոսյանը և Գարիկ Կոստանդյանը, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս են գրվել Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցից: Տուժած Մհեր Քոթանջյանին հարազատները տեղափոխել են Դոնի Ռոստով։
Պարոն Պուտինն այս հակամարտության լուծման բանալին իր ձեռքում է պահում, քանի որ ահռելի լծակներ ունի Հայաստանի վրա։ Մոսկվան Հայաստանին դիտարկում է որպես իր սեփական ֆորպոստը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող և էներգառեսուրսներով հարուստ Կասպյան տարածաշրջանում:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ լիագումար նիստում վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից:
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը բացառում է, որ ինքը կամ ՀԺԿ որեւէ ներկայացուցիչ ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցի որեւէ այլ կուսակցության ցուցակով: «ՀԺԿ-ն այլ կուսակցության հետ կարող է միայն դաշինքով մասնակցել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Ստեփան Դեմիրճյանն՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե նա հանդես է գալու «Ծառուկյան դաշինք»-ով ու լինելու է ցուցակում 5-րդը:
Հունվարի 24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի երեկոյան ժամերից, 26-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի խցում պահվող դատապարտյալներն իրենց կամքով տեղափոխվել են 5-րդ հարկի բանտախուց:
«Շուրջ 75000 քաղաքացի սպասարկող բժշկասոցիալական փորձաքննական համակարգում էվոլյուցիոն ճանապարհով իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից: Այս իսկ պատճառով բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխությունները այլևս անհրաժեշտություն են»,- ամփոփելով՝ ընդգծել է նախարար Արտեմ Ասատրյանը:
Երկու-երեք ամիս հետո կավարտվի «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի շինարարությունը։ Ակնկալվում է, որ ««Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարությունը կավարտվի այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին։
2016թ. Չինաստանում ծնվել է 17.86 մլն մարդ, ինչը ծնելիության ամենաբարձր մակարդակն է 2000 թվականից ի վեր։ Այս մասին հայտնել է Չինաստանի առողջապահության և երեխաների պլանավորման հարցերով պետական կոմիտեն։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել։
Աստանայում սկսված բանակցությունները պետք է կարևոր փուլ դառնան Սիրիայում ճգնաժամի կարգավորման հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է RIA Novosti-ն։
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, լրագրող և հոդվածագիր ազգությամբ հայ Էթյեն Մահչուփյանը «Մահվան վախը և ազգայնականությունը» հոդվածում անդրադարձել է Թուրքիայի կրթական համակարգի իսլամականացված լինելուն` նշելով, որ Թուրքիան կարիք ունի ստեղծագործական կրթական համակարգի:
Սիրիայի պաշտոնական իշխանությունների և զինված ընդդիմության պատվիրակությունները առաջին անգամ նստել են բանակցային սեղանի շուրջ Աստանայում, հայտնում է BBC-ն։
2016թ. ապրիլի 1-ից 4-ը տեղի ունեցած քառօրյա պատերազմը հրաշեկ լիցքով անցավ ամեն հայի սրտով: Պատերազմը փաստեց նոր իրողություններ, որոնք մեզ ստիպեցին վերագնահատել վերջին 20 տարում ձևավորված բազում համոզմունքներ: Այդ օրերին մենք տեսանք, թե ինչպես դրսևորվեցին երիտասարդ հայ սերնդի բացաառիկ ոգեղեն հատկանիշները, ու երևաց հայրենիքի հանդեպ՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդի սիրո միահամուռ ալիքը:
Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը պահանջում է փետրվարի 8-ին՝ գարնանային նստաշրջանի առաջին օրը, քաղաքական բանավեճեր կազմակերպել «Գազպրոմի» հետ Հայաստան գազամատակարարման վերաբերյալ կնքված համաձայնագրի վերաբերյալ։
Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «բանանի մենաշնորհը չի կոտրվել նոր կառավարության գործունեության ընթացքում», անհրաժեշտ է համարում կրկին հստակեցնել, որ բանանի մենաշնորհի խնդիր չկա: 2016թ. ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն և անհատ:
Սիրիայի Հալեպի նահանգի գյուղերից մեկում հունվարի 22-ին զոհվել է հայ զինծառայող Ժան Քորաջյանը: Այս մասին հայտնում է Հալեպի հայկական «Գանձասարն» պարբերականն իր ֆեյսբուքյան էջում:
Վրացի փորձագետ Լադո Պապավան «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Վրաստանի կառավարության և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև Հայաստան գազի տարանցման վերաբերյալ կնքված պայմանագրին ու հայտարարել, որ ներկայիս պայմանագիրը նախորդներից ավելի վատն է։
Նույնիսկ երբ դատարանը ստիպված է լինում հետազոտել այդ տեսագրությունները և դատավորները սեփական աչքերով տեսնում են, որ մեզ ներկայացված մեղադրանքները հիմնազուրկ են, իսկ դրա հիմքում դրված ոստիկանների ու գործակալների ցուցմունքները` ակնհյատորեն սուտ, նրանք իրենց որոշումներում թաքցնում են այդ տեսագրությունները հետազոտելու փաստը, չնշելով անգամ դրանց առկայության մասին:
Ընդհանուր առմամբ` ՊԵԿ-ը 2016թ.-ին իրականացրել է 9 128 ստուգում և ուսումնասիրություն` 2015թ.-ի` 19 020-ի փոխարեն
Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պարեկապահակային ծառայության աշխատակիցները գիշերային ծառայություն իրականացնելիս Քաջարան քաղաքի Լեռնագործների թիվ 15 շենքի մոտ կրակոցի ձայներ են լսել։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) միլիոնավոր փաստաթղթեր է գաղտնազերծել, որոնք հրապարակված են գերատեսչության կայքում։
Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով ժամանակավորապես արգելվել է այդ երկրի մի շարք ապրանքների ներմուծումը:
Ողջ Ռումինիայի տարածքում անցկացվում են բողոքի ցույցեր, որոնց մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ։ Նրանք բողոքում են օրենքի դեմ, որի պատճառով կարող են համաներման արժանանալ փողերի լվացման ու իշխանության չարաշահման համար կալանավորված պաշտոնյաները, հայտնում է The Guardian-ը։
Հունվարի 22-ին, ժամը 14.27-ին ՌԴ ԱԻՆ հարավային մարզային կենտրոնի ՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ:
Հունվարի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:
Երևանում հունվարի 22-ին 8.30 սահմաններում հայտնաբերվել է «Պանորամա» հյուրանոցի տնօրեն 44-ամյա Տիգրան Կալմուխյանի դին:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը մահազդ են տարածել նկարիչ Զախար Խաչատրյանի մահվան կապակցությամբ: