Համաձայն աղբյուրի տեղեկության, արգենտինացի մասնագետը դիտարկվում է՝ որպես «սերուցքայինների» ներկայիս մարզիչ Զինեդին Զիդանի հնարավոր փոխարինող: Դա չի նշանակում, որ «Արքայական ակումբում» տվյալ պահին չեն վստահում ֆրանսիացի մասնագետին: Բայց եթե մրցաշրջանի ավարտին Զիդանին չհաջողվի լուծել թիմի առջև դրված խնդիրները, ապա «Ռեալը» կփորձի թիմի գլխավոր մարզիչ նշանակել Խորխե Սամպաոլիին:
Շիրակի մարզում 6 հազարից ավելի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացի կա հաշվառված: Վերջին 1-2 տարիների ընթացքում հիվանդների թվի աճ է նկատվում:
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանի քաղաքական դաշտում շարունակվում են ինտենսիվ գործընթացները։ Հին ու նոր կուսակցություններ, դաշինքներ ու դաշինքների դաշինքներ, նոր միավորումների ստեղծման մասին ամեն օր հայտնվող, հաստատվող կամ հերքվող տեղեկություններ։ Այս ամենին զուգահեռ՝ անցած շաբաթ հանգուցալուծվեց քաղաքական դաշտի հիմնական ինտրիգը՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին։ Ու հիմա կարծես հիմնականը դարձել է՝ Ծառուկյանի հե՞տ, թե՞ առանց նրա՝ հարցը, որի շուրջ խարխափում են քաղաքական գրեթե բոլոր ուժերը, այդ թվում՝ «Ժառանգություն» կուսակցությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1973թ. ծնված տղամարդուն՝ 26-ամյա Քրիստինե Արզումանյանի սպանության համար:
Արտաքին օգտագործման դեպքում ասպիրինը մաքրում է մազերը, վերացնում սնկերը, որոնք առաջացնում են մաշկի չորություն և թեփ։
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Կարեն Ուլուբաբյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարի 23-ի նիստում քննարկվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության հարցը, մասնավորապես անդրադարձ է կատարվել Իլգար Մամմադովի գործին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ-ում հ այկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
«Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է համարի հարցում, որը կտա թիմի սպասվող նորեկ, «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին:
Նախորդ տարի, 2015 թվականի համեմատ, հարկային տեսչությունների կողմից իրականացված մասնակի ստուգումների և ուսումնասիրությունների քանակը կրկնակի նվազել է:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Գլեդիս Բերեջիկլյանին՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանի մահվան հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներն այսուհետև կարող են ժամանակավորապես Իրան մուտք գործել՝ նախկին 500 ԱՄՆ դոլարի փոխարեն վճարելով շուրջ 90 ԱՄՆ դոլարի հասնող երաշխիքային գումար: Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը` հղում անելով իրանական լրատվա միջոցներին:
Ճանապարհին՝ ավտոմեքենայի մեջ, գումարային հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ տղամարդը ձեռքերով 2-3 անգամ հարվածներ է հասցրել աղջկա դեմքին, այնուհետև՝ մի քանի րոպե ուժեղ սեղմել Ք.Արզումանյանի պարանոցի առաջային հատվածը և խեղդելով շնչահեղձ է արել՝ ապօրինաբար նրան զրկելով կյա նքից, որից հետո դիակը գցել է Արարատի մարզի Երասխավան գյուղի օղակաձև խաչմերուկին կից ձորակը:
Կիրակի Ռոջեր Ֆեդերերը 5 սեթում հաղթեց աշխարհի 5-րդ ռակետ Կեյի Նիսիկորիին և նվաճեց Australian Open-ի քառորդ եզրափակչի ուղեգիրը: Շվեյցարացին 200-րդ անգամ հաղթեց մրցակցի՝ վարկանիշի առաջին տասնյակից, ինչը դարձավ նոր ռեկորդ:
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է վաճառել մասնաբաժինը գերմանական Gascade գազատարում: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ վկայակոչելով ոլորտում իր աղբյուրներին։
Հայկ Հարությունյանը նշեց, որ արևային էներգետիկայի ոլորտի զարգացումը բաժանել են երեք մակարդակի: Առաջինը միկրոկայանների մակարդակն է, երբ քաղաքացիները կարող են պանելներ տեղադրել տանիքում, արտադրել էներգիա և ավելցուկը վաճառել էլեկտրական ցանցերին: Այս գործընթացն ազատվել է բոլոր տեսակի հարկերից, լիցենզավորման պահանջներից: Հայկ Հարությունյանի խոսքով, կառավարության այս նախաձեռնությանը ֆինանսական շուկան դրական է արձագանքել: Հաջորդ մակարդակը 1ՄՎտ հզորությամբ կայաններն են, իսկ երրորդը` 50 ՄՎտ հզորությամբ կայանները:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մի շարք ֆուտբոլիստներ ստանում են գայթակղիչ առաջարկներ Չինաստանից: Այդ ֆուտբոլիստների թվում է նաև «Յուվենթուսի» պաշտպան Դանի Ալվեսը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են մարզի 30-ամյա բնակչի դանակահարության դեպքի հանգամանքները, վիճաբանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ինչպես հայտնի է, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը միանում է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ, «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների դաշինքին։
Համագյուղացու տնից գողություն կատարողը հայտնաբերվեց և կալանավորվեց:
Ռուսական «Տու- 22Մ3» հեռավոր ռմբակոծիչները նոր հարված են հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգում ԴԱԻՇ-ի դիրքերին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին։
ԱՊԼ-ի 22-րդ տուրի «Չելսիի» դեմ խաղի ժամանակ ծանր վնասվածք է ստացել «Հալ Սիթիի» ֆուտբոլիստ Մեյսոն Ռայանը:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանի մահվան հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Գաջեթների հաճախակի կիրառության պարագայում մարդը նստում է էրգոնոմիկայի կանոնների խախտմամբ՝ թեքելով ողնաշարը: Ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս հենաշարժողական համակարգի խնդիրներ ու հիվանդություններ: Ընդ որում՝ տևական նստակյաց վիճակը ենթադրում է նյութափոխանակության դանդաղում, ինչը կարող է նպաստել մի շարք հիվանդությունների զարգացմանը, դիմադրողականության անկմանը, մարսողության ֆունկցիայի դանդաղմանը, վիտամինների ու հանքանյութերի ներծծման խանգարմանը:
Շաբաթվա կեսերին Մոսկվայի շրջանում սպասվում է մինչև 27 աստիճան կտրուկ ցուրտ, իսկ հանգստյան օրերին Մոսկվայում դարձյալ եղանակը կջերմանա, հայտնում է RIA Novosti-ն։
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 23-ին ընդունել է Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգ երկրամասի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին:
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է վաճառել մասնաբաժինը գերմանական Gascade գազատարում, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով ոլորտում իր աղբյուրներին։
Ռուսաստանի Դաշնության Մ-29 ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածներից Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցում ժամը 16.20-ի դրությամբ բուժվում է ՀՀ 5 քաղաքացի։
Իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկին տեղի է ունեցել կառույցի նախագահի ընտրությունը, որի արդյունքում Պեդրո Ագրամունտը կրկին վերընտրվել է:
Սիրիայի ընդդիմությունը չի ցանկանում խոսել «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման դեմ պայքարի մասին մինչ օտարերկրյա ուժերի դուրսբերումն ու հրադադարի հաստատումը, հայտարարել է Սիրիայի ընդդիմության պատվիրակության խորհրդական Ուսամա Աբու Զեյդը։