
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`
Հունվարի 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի երեկոյան ժամերից, 26-29-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 26-28-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունվարի 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 25-ի երեկոյան ժամերից, 26-29-ը սպասվում է ձյուն:
Երևան քաղաքի հունվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 9.70C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճանч -23.60C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -5.50C