Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվարի 4-ին, ժամը 04.41-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Կորեայի ձորում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 67 ՕՕ 337 պետհամարանիշով ավտոմեքենան:

Փետրվարի 4-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Կարմիր բլուր» հուշարձանի մոտակայքում «Mersedes E240» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mersedes E240» մակնիշի 10 OO858 պետհամարանիշով ավտոմեքենան:
Փետրվարի 4-ին, ժամը 01.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի հեռուստաաշտարակի մոտակայքում «Mersedes E320» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mersedes E320» մակնիշի 26UU262 և «Mersedes E320» 03 OO 707 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Լրահոս