Բաժիններ՝

Ինչպես է 5 երեխաների մայրը 115 կիլոգրամ նիհարել և հայտնի դարձել համացանցում

Մեծ Բրիտանիայի Նորտ Յորքշիրի կոմսության բնակչուհին 115 կիլոգրամ քաշ է գցել իր երեխաների ծնվելուց հետո եւ դարձել սոցիալական ցանցերի աստղ: Այս մասին գրել է Daily Mail-ը:

35-ամյա Սիմոն Գեյթլին սկսել է զբաղվել սպորտով եւ փոխել է իր սննդակարգը՝ բարեկազմությունը վերականգնելու համար: Կինն ամեն օր առավոտյան ժամը հինգին դուրս է գալիս մեկժամյա վազքի, ինչպես նաեւ զբոսնում է շան հետ: Շաբաթական երկու անգամ բրիտանուհին մարզվում է մարզասրահում:

Այժմ Instagram-ում Գեյթլիի էջին բաժանորդագրված է 26,7 հազար մարդ: Նրա խոսքով՝ իրենից մշտապես խորհուրդներ են խնդրում տղամարդիկ, որոնք անհանգստացած են, որ իրենց զուգընկերները չեն կարողանա քաշ գցել երեխայի ծնվելուց հետո: Նրանք նաեւ երկյուղում են, որ իրենց սիրեցյալները հղիությունից հետո կկորցնեն բարեկազմությունը:
«Ես մարզվում եմ նույնիսկ երեխաների հետ, որոնք դա որպես խաղ են ընկալում»,- ասում է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս