«Ֆեդերերի և Նադալի միջև եզրափակիչն իրադարձություն է, որը դուրս է գալիս թենիսի շրջանակներից». Նովակ Ջոկովիչ
Սերբ թենիսիստը չի զարմացել Australian Open-ի եզրափակչի կազմից:
«Ես չեմ զարմացել, որ Ռոջեր Ֆեդերերը հաղթեց Australian Open-ը: Նրանից միշտ կարելի է սպասել ամենաբարձր մակարդակի խաղ, երբ նա առողջ է:
Ֆեդերերի և Նադալի միջև եզրափակիչը տարվա ամենահիշարժան իրադարձություններից մեկն էր, որը դուրս է գալիս թենիսի շրջանակներից: Դա բոլոր ժամանակների մեծագույն հակամարտություններից մեկն է: Երկուսն էլ ցույց տվեցին, թե ինչու են իրենք մեծագույն չեմպիոններ: Ինչպես կորտում, այնպես էլ կորտի սահմաններից դուրս»,- ասել է Ջոկովիչը:
Ռոջեր Ֆեդերերն Australian Open-ի եզրափակչում 5 սեթում հաղթեց Ռաֆայել Նադալին:
35-ամյա շվեյցարացին դարձավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 18-ակի հաղթող:
Պատրաստեց Անի Գաբուզյանը