«Չեմպիոնությունը կախված է միայն «Չելսիից»». Պեպ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահ է, որ «եթե հանկարծ «Չելսին» չդառնա Անգլիայի չեմպիոն, ապա դա կլինի միայն «կապույտների» մեղքը»:
«Մենք չափազանց շատ ենք հետ մնում: «Չելսին» առաջ է անցել մեզանից 10 միավորով: Միայն «Չելսին» կարող է կորցնել չեմպիոնությունը: Չեմ կարծում, որ «Սիթին» ընդունակ է ճնշում գործադրել արիստոկրատների վրա:
Այսպիսի պայմաններում «Չելսիի» մասին մտածելը սխալ է: Պետք է մտածել միայն հաղթանակների մասին: Մենք լավ սկսեցինք, բայց այն ժամանակվանից մեզ չբավականացրեց ստաբիլությունը: Մենք կպայքարենք մինչև վերջ, որպեսզի հայտնվենք Չեմպիոնների լիգայում, իսկ դրա համար մեզ պետք է հաղթանակների լավ սերիա, առանց դրա ոչ մի կերպ չի լինի:
Չեմպիոնությունը կախված է միայն «Չելսիից»: Տեսնենք, թե քանի անգամ նրանք կպարտվեն մնացած 15 խաղերում: Չեմ կարծում, որ նրանք կպարտվեն 4 կամ 5 անգամ»,- հայտարարել է Գվարդիոլան:
Փետրվարի 4-ին «Չելսին» տանը կընդունի «Արսենալին», իսկ փետրվարի 5-ին «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Սուոնսիի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը