Պահածոների, հրուշակեղենի և մակարոնեղենի արտադրության ծավալներն ավելացել են
Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին պահածոների արտադրության ծավալը կազմել է 14 հազար 543.5 տոննա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 30.3 տոկոսով:
Հրուշակեղենի արտադրությունն ավելացել է 0.1 տոկոսով` կազմելով 16 հազար 247.3 տոննա: 15.8 տոկոսով աճել է նաև մակարոնեղենի արտադրության ծավալը ` կազմելով 3 հազար 260.9 տոննա:
Միևնույն ժամանակ, նվազել է ալյուրի արտադրությունը` կազմելով 180 հազար տոննա: 2015 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ անկումը կազմել է 1.2 տոկոս: 10.5 տոկոսով նվազել է ձավարեղենի արտադրությունը` կազմելով 802.9 տոննա: Հացի արտադրությունը նվազել է 2.3 տոկոսով` կազմելով 277.9 տոննա: