
Հացի երկու արտադրամսի գործունեություն է կասեցվել

Tsayg.am. Սնդդի անվտանգության պետական ծառայությունը ամբողջ հունվարն աշխատել է արտակարգ ռեժիմով: Հիմա կատարված աշխատանքն է ամփոփվում: Ծառայության աշխատակազմի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետները ևս աշխատանքային ծանր ամիս են ունեցել: Ստուգումներ են իրականցրել գյուղական ու քաղաքային համայնքների վաճառակետերում, տարբեր արտադրամասերում` արդյունքում հացի երկու արտադրամաս է կասեցվել: Հայտնաբերվել են խախտումներ, համապատասխանաբար ձեռնարկվել են միջոցառումներ` դրանք վերացնելու ուղղությամբ: