Բաժիններ՝

ԱՄՆ-ի հանրախանութների ցանցը հրաժարվել է վաճառքի համար ապրանքներ գնել Թրամփի դստեր ֆիրմայից

ԱՄՆ-ում հանրաճանաչ Nordstrom հանրախանութների ցանցը որոշել է հրաժարվել նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի ֆիրմայի նորաձեւ ապրանքները գնելուց: Այդ ապրանքները ներառված չեն հերթական սեզոնի տեսականու մեջ, որը բացվելու է ընթացիկ տարվա աշնանը:

Nordstrom-ն իր որոշումը բացատրել է առեւտրանիշի վատ վաճառքով: «Մենք միշտ հայտարարել ենք, որ գնումների մասին որոշումներն ընունում ենք վաճառքների արդյունքների հիման վրա: Մեզ մոտ ներկայացված են հազարավոր տարբեր առեւտրանիշեր, այդ թվում՝ ավելի քան 2 հազարը՝ կայքում»,- The Hollywood Reporter  հանդեսին հայտարարել են ցանցի մամուլի ծառայությունում, որի կենտրոնակայանը գտնվում է Սիեթլում (Վաշինգտոնի նահանգ):

Հանդեսն առայժմ որեւիցե փոխադարձ կապ չի հայտնաբերել հանրախանութների ցանցի որոշման եւ Թրամփի հակառակորդների գործողությունների միջեւ, որոնք կոչ են անում չգնել նրա դստեր ֆիրմայի արտադրանքը, ինչպես նաեւ այլ ապրանքներ, որոնք թողարկում են ԱՄՆ-ի նախագահին պատկանող ձեռնարկությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս