Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը դեմ է հանդես եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացմանը։
Օդի ջերմաստիճանը փետրվարի7-9-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում 9-10-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է Եվրահանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շևչովիչի հետ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում բուք է:
Փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գոռ Համազասպի Գարեգինյանը:
Մոսկվան Իրանի մասին WSJ-ի հրապարակումը համարում է սպեկուլյացիա ու ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները թունավորելու փորձ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
Իրանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը ներկայացրել է սպառազինության լորտի նոր ձեռքբերումները, հայտնում է գերատեսչության կայքը։
Եվրասիական տնտեսական միության դատարանը դեռ հայց չի ստացել Բելառուսից հանրապետություն ռուսական նավթի մատակարարման սահմանափակումների կրճատման առնչությամբ, հայտնում է RIA Novosti-ն։
ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 16-ամյա աղջկա հետ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դեպքի հանգամանքերը:
Սիրիայի կառավարական բանակը օրերի ընթացքում ԴԱԻՇ-ից ազատագրել է 2 բնակավայր՝ դրանց թիվը հունվարից հասցնելով 32-ի, հայտնել է Սիրիայում Հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը։
52-ամյա կնոջ մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, բուժման համար գումար է հարկավոր, որն ընտանիքը չունի։
Թուրքիայի Բուրսա նահանգում հակաահաբեկչական գործողության արդյունքում 105 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը։
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հարցազրույց է տվել «Царьград» հեռուստաալիքին, որտեղ նկարագրել է ապագա աշխարհակարգի վերաբերյալ իր տեսլականը, որը ձեռք է բերվելու ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների պայմանավորվածության շնորհիվ։
Արցախյան գոյամարտը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենաթանկ ձեռքբերումն է:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Էմիլ Բաբայանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Լեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը, որտեղ հյուրերը կարողացան հաղթել 3:0 հաշվով:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Գարի Նևիլը կիսվել է ԱՊԼ-ում «Լեսթերի» հետ անցկացրած խաղի տպավորություններով: Խաղն ավարտվեց 3:0 հաշվով՝ հօգուտ մանկունյանցիների: Նևիլը բարձր է գնահատել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի աշխատանքը:
«Ազգային ճակատ» կուսակցությունից նախագահի թեկնածու Մարին Լե Պենը սկսել է իր նախընտրական քարոզարշավը «Ֆրանսիան առաջին հերթին» կարգախոսով, հայտնում է AFP գործակալությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում հանդիպել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի դիմելու հանգամանքները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է հանձնաժողով ստեղծել փոխնախագահ Մայք Փենսի գլխավորությամբ, որպեսզի անցկացնի ընտրակեղծումների հետաքննություն։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Դավիթ Տոնոյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
Պենտագոնը չի հայտնել Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում հազարավոր մահացու ելքով ավիահարվածների մասին՝ սկսած 2001 թվականից, գրում է Military Times-ը։
«Պատահում է այնպես, որ ֆուտբոլիստներին պաշտպանելու համար կարիք է լինում նրանց խաղադաշտ չհանել: Միկին այդպիսի ֆուտբոլիստ է: Դուք տեսնում եք այն հրաշքը, որ կերտում է Մխիթարյանը խաղադաշտում, ես տեսնում եմ ավելին: Միկին իսկապես շատ լավ է խաղում»,- ասել է Մոուրինյոն:
2017թ. ընթացքում Ռուսաստանի փոստը և Հայաստանի փոստային օպերատորը, այդ թվում՝ ԱՊՀ երկրների փոստային օպերատորները, դրամական փոխանցումների նոր համակարգ կներդնեն՝ PosTransfer-ը, հայտնում է comnews.ru-ն՝ վկայակոչելով փոստի հաղորդագրությանը։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 4-ին, ժամը 12.05-ին, բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Վահան Ս.-ն:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանի խոսքով, 2017թ. ընթացքում նախատեսվում են իրականացնել էներգաբլոկի սարքավորումների, համակարգերի և շինությունների արդիականացման նախագծային աշխատանքները, սարքավորումների մնացորդային պաշարի հաշվարկային հիմնավորումը, ճառագայթային անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները։
Արարատի մարզպետարանը հերքում է մարզպետ Արամայիս Գրիգորյանի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու մասին լուրը: «Արամայիս Գրիգորյանին ոչինչ չի պատահել, նա աշխատանքի վայրում է: Մարզպետարանը բնականոն աշխատում է»,- տեղեկացրեցին մարզպետի ընդունարանից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հայրենակիցներին նոր Հարկային օրենսգիրք է խոստացել արդեն 2017թ.։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները փետրվարի 4-ին, ժամը 12.50-ին, Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոնից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Ժիրայր Ս.-ին։