Բաժիններ՝

Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն ավելացել է

Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին պղնձի խտանյութի արտադրության ծավալը կազմել է 388,5 հազար տոննա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 23,1 տոկոսով:

16,9 տոկոսով ավելացել է նաև ֆերոմոլիբդենի արտադրությունը` կազմելով 6 հազար 518 տոննա: Մոլիբդենի խտանյութի արտադրությունը կազմել է 10 հազար 662 տոննա` աճելով 2,1 տոկոսով:

Միևնույն ժամանակ ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը նվազել է 2,1 տոկոսով` կազմելով 29 հազար 11 տոննա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս