«Սահմանադրական հանրաքվեն չի որոշում ԼՂ կարգավիճակը». Շավարշ Քոչարյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախատեսված սահմանադրական հանրաքվեն չի որոշում ԼՂ կարգավիճակը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Սահմանադրական հանրաքվեն չի որոշում ԼՂ կարգավիճակը: Արցախի կարգավիճակը որոշել է անկախության հանրաքվեն, իսկ Սահմանադրական հանրաքվեն դրա շարունակությունն է»,- նշել է փոխարտգործնախարարը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ Մյունխենում հանդիպելուց հետո հայտարարություն էին տարածել: Համանախագահները հայտարարել էին, որ չեն ընդունում 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքները` որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող: Համանախագահները նաև ընդգծել էին, որ արդյունքները որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական կարգավորմանն ուղղված բանակցությունների ելքը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս