
Չիլիացիները երթ կանցկացնեն և կպահանջեն, որպեսզի Ալեքսիս Սանչեսը հեռանա «Արսենալից»

28-ամյա հարձակվողի տանջանքները Լոնդոնում ցավ են պատճառում նրա հայրենակիցներին:
«Չիլիացիները հոգնել են նայելուց, թե ինչպես է մեր ամենավառ աստղերից մեկը միայնակ իր հետևից քարշ տալիս թիմը: Մենք նրան կոչ չենք անում տեղափոխվել «Ռեալ» կամ վերադառնալ «Բարսելոնա»:
Մեզ համար միևնույն է, թե որ ակումբի կազմում հանդես կգա Սանչեսը: Մենք ուղղակի ուզում ենք տեսնել, թե ինչպես է նա պայքարում արդյունքի համար 10 խաղընկերների հետ կողք կողքի: Ոչ մենակ»,- ասվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:
Երթը տեղի կունենա Չիլիի մայրաքաղաքում, մարտի 1-ին: Նախաձեռնության էջում հավաքվել է 10 հազար ստորագրություն:
Սանչեսն «Արսենալ» է տեղափոխվել «Բարսելոնայից» 2014 թվականին, 42.5 մլն եվրոյով: Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. հունիսին:
2016-17թթ. մրցաշրջանում անցկացրած 33 խաղերում Ալեքսիսը դարձել է 20 գոլի և 16 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը