![](/banners/BeFunky-design.jpg)
Կարմիր Խաչը մտահոգված է Սիրիայի և Հորդանանի սահմանին տեղակայված փախստականների իրավիճակով
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/Untitled-1-25.jpg)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մտահոգված է Սիրիայի եւ Հորդանանի սահմանին տեղակայված ճամբարում փախստականների իրավիճակով:
Այս մասին «ՌԻԱ նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը:
Կարմիր խաչը հունվարին եղել է Հորդանանի հյուսիսային սահմանին տեղակայված ճամբարում, որտեղ ապաստանել են պատերազմից փախած սիրիացիները:
«Մենք մտահոգված ենք Սիրիայի եւ Հորդանանի սահմանին սիրիացի ապաստան հայցողների իրավիճակով:
Կարեւոր է հիշեցնել այդ երկրներին փախստականների հարկադրված վերադարձի անթույլատրելիության պարտականության մասին»,ասել է նա:
Կոմիտեի նախագահը նշել է, որ ճամբարներից շատերը գերբնակեցված են եւ հիմնական կարիքները բավարարելու համար փախստականները չունեն տեղային ռեսուրս:
Մաուրերի խոսքով` Սիրիային հարեւան փոքր երկրներում, այդ թվում Հորդանանում եւ Լիբանանում գտնվում են ավելի քան 4 միլիոն սիրիացիներ: