
Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մենչեսթեր Յունայթեդ»ի կազմում վերսկսել է մարզումները: Այդ մասին հաղորդում է Manchester Evening News-ը:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փետրվարի 16-ին հայտարարել էր, որ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի խաղարկության շրջանակում ֆրանսիական «Սենտ Էտիեն»ի հետ մրցավեճը բաց է թողել մրսածության պատճառով:
Ակնկալվում է, որ Մխիթարյանը կկարողանա մասնակցել Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի՝ «Բլեքբերնի» հետ փետրվարի 19-ին կայանալիք հանդիպմանը։