Բաժիններ՝

«Մխիթարյանին շրջապատել էին մրցակցի մի շարք ֆուտբոլիստներ, բայց նա ելք գտավ և կատարեց հրաշալի փոխանցում». Ռեշֆորդ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող  Մարկուս Ռեշֆորդը խոսել է Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի «Բլեքբերն Ռովերսի» դեմ խաղում իր խփած գոլի և Հենրիխ Մխիթարյանի կատարած փոխանցման մասին:

Ռեշֆորդը գովաբանել է Մխիթարյանին՝ նշելով, որ Հենրիխի փոխանցումը պարզապես փառահեղ էր:

«Մխիթարյանին շրջապատել էին մրցակցի մի շարք ֆուտբոլիստներ, բայց նա ելք գտավ և կատարեց հրաշալի փոխանցում: Նա կարողացավ բարձրացնել գլուխը, տեսնել ինձ: Ես ուրախ եմ, որ կարողացա ավարտին հասցնել նման գրոհը:

Այդ պահին մենք պարտվում էին, և պետք էր հաղթահարել ամեն ինչ և գոլ խփել»,- նշել է Ռեշֆորդը:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728