Նիկոլ Փաշինյանն ահազանգում է. 7000 ընտրող փոխել է հաշվառման վայրը
2017թ. հունվարի 10-ից փետրվարի 10-ը 7 հազար ընտրող փոխել է հաշվառման վայրը։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ համապատասխան հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն:
Նրա խոսքով՝ խոշոր ընկերություններն իրենց աշխատակիցներին հաշվառման վայրից տեղափոխում են, ու այդ տնօրենները սովորաբար սատարում են այս կամ այն ուժին կամ պատգամավորության թեկնածու են։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, Ընտրական օրնեսգիրքը դա թույլ է տալիս, բայց «պետք է վերլուծենք, թե որքանով է սա ազդում քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա։ Վերջնական հետևություններ չեմ անում, բայց թվային տվյալները մտահոգիչ են՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու իմաստով»։