
«Մեզ կտրորեն, եթե մենք չհաղթենք «Մոնակոյին»». Պեպ Գվարդիոլա

Կատալոնացին բորբոքում է թիմը:
«Մանչեսթեր Սիթիի» մարզիչը կանխագուշակում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մոնակոյի» դեմ կայանալիք խաղի հնարավոր հետևանքները:
«Ամբողջ աշխարհը հետևելու է մեր հակամարտությանը: Եթե մենք չկարողանանք հաղթել, լրագրողները և երկրպագուները կտրորեն մեզ: Եթե մենք վերցնենք մերը, ապա կսկսեն գովաբանել: Դա իմ սրտով չէ:
«Մոնակոն» ուժեղ ակումբ է: նրանք Ֆրանսիայի առաջնության առաջատարն են, իսկ Ֆալկաոն գերազանց մարզավիճակում է: Ես երջանիկ եմ Ռադամելի համար, ուրախ եմ, որ նա վերադառնում է նախկին մակարդակին»,- ասել է Պեպ Գվարդիոլան ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին:
«Մանչեսթեր Սիթի» – «Մոնակո» առաջին խաղը կկայանա փետրվարի 21-ին, Անգլիայում:
Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 15-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը