«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը և այս օրերին կալանավայրում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամները հայտարարություն են տարածել՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին և ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ կոչ անելով աշխարհազոր ստեղծել և ընդվզում սկսել:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Պարզվում է՝ «Իգլան» Հայաստան տեղափոխած խմբին հայտնի է եղել, որ Սերժ Սարգսյանը տևական ժամանակ Հայաստանի տարբեր բնակավայրեր է տեղաշարժվում բացառապես ուղղաթիռով:
Կառավարության վերջին նիստի ժամանակ գաղտնի պայմաններում քննարկված հարցերից մեկը եղել է ոստիկանության կողմից 8 նոր ԲՏՌ զրահափոխադրիչ մեքենաներ ձեռք բերելու հարցը:
Սյունիքից վերադառնալիս Գագիկ Ծառուկյանն օրերս չնախատեսված կանգառ է արել Արարատի մարզի Սուրենավան գյուղում։ Գյուղացիները փակել են միջպետական ճանապարհն ու Ծառուկյանին ներկայացրել իրենց խնդիրները։
Հիմնադիր խորհրդարանի Շիրակի մարզի մասնաճյուղի ղեկավար Արամ Հակոբյանի առողջական վիճակը սույն թվականի փետրվար ամսին կտրուկ վատացել է, և նա ուղեղի կաթվածի (ինսուլտ) նախանշաններով, (աջ վերջույթների անկառավարելիություն և խոսակցական ֆունկցիայի խանգարում) տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության խախտում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ ուշ երեկոյան 2 ամսով կալանավորել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին: Նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը հաստատել է լուրը։
Մարտի 25-ին, ժամը 01:46-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում այրվում է «OPEL» մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոլիվուդյան դերասանուհի Գրետա Գարբոյի նյույորքյան բնակարանն առաջին անգամ վաճառքի է հանվել:
Hamilton ժամացույցի մակնիշը BaselWorldում ներկայացրել է Ventura եռանկյունի ժամացույցների շարքի նոր մոդելները՝ նվիրված այդ հավաքածուի 60-ամյակին։
Ֆրանսիայի լյուքս ավտոմոբիլներ արտադրող Bugatti Automobiles ընկերությունը ներկայացրել է 39 հազար դոլար արժողությամբ PG Bugatti Bike հեծանիվների սահմանափակ շարքը։
Որպեսզի բանալիները չկորչեն, կարելի է դրանց վրա կախել սուլոցին արձագանքող կախազարդ: Լսելով սուլոցը՝ այս գադջետը ձայնային ազդանշան է միացնում, ինչն օգնում է հեշտությամբ գտնել բանալիները:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը
Ներկայացնում ենք, թե կենդանակերպի որ նշանների կին ներկայացուցիչներն են ամենախելացին ու նպատակասլացը։
Վարունգը կարող է օգնել ճարպի դեմ պայքարում։ Ըստ կայքի՝ այն շատ հեշտ է պատրաստել և օգտագործել, իսկ արդյունքը զգալի է արդեն կարճ ժամանակ անց, եթե օգտագործեք պարբերաբար։ Խմիչքը նախատեսված է քնելուց առաջ օգտագործելու համար։
Գյումրի-Կրասնոդար ուղղությամբ ավիատոմսի նվազագույն արժեքը կազմելու է 75 եվրո կամ մոտ 39 հազար դրամ, Կրասնոդար-Գյումրի ուղղությամբ` 60 եվրո կամ մոտ 31 հազար դրամ: Գյումրի-Դոնի-Ռոստով ուղղությամբ տոմսը կարժենա 86 եվրո կամ մոտ 44 հազար դրամ, Դոնի-Ռոստով-Գյումրի ուղղությամբ` 68 եվրո կամ մոտ 35 հազար դրամ: Գյումրի-Սամարա ուղղությամբ տոմսի արժեքը կլինի 125 եվրո կամ 65 հազար դրամ, Սամարա-Գյումրի ուղղությամբ` 100 եվրո կամ մոտ 52 հազար դրամ: Գառնիկ Պապիկյանը տեղեկացրեց, որ հետագայում այլ ուղղություններ ևս կլինեն, մասնավորապես, Սոչի, Մոսկվա և այլն:
Աղջիկների դեպքում առաջատար Մարի անունը տրվել է 163 երեխայի, չնչին տարբերությամբ հաջորդում է Մարիա անունը, որով կնքվել է 162 երեխա, 161 երեխայի էլ տրվել է Մանե անունը, որին հաջորդում են Նարեն, Մարիամը:
«Որոշեցի բանաստեղծություններ գրել, որպեսզի սիրտս մխիթարեմ ու նրա հիշատակը հավերժ վառ պահեմ: Նրա մահը ցավալի էր, մենք միշտ էլ հիշելու ենք ու ցավելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ջեմմա Ավդոյանը:
Վարձակալած տունը խարդախությամբ վաճառել էին:
«Մենք անզոր ենք փոխել անցյալը, սակայն արվեստն օգնում է մեզ հիշել այն: Դա հատկապես կարեւոր է, երբ Հայոց ցեղասպանությունը նույնիսկ հարցականի տակ է դրվում», – ասում է կոնգրեսական Ջուդի Չուն, ում համոզմամբ, ֆիլմի կրթական ու պատմական արժեքը հսկայական է: Նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբում զգալի դերակատարություն ունեցած քաղաքական ստրատեգ Քիթ Նահիգյանի մոտ «Խոստումը» ֆիլմը անցյալի հիշողություններ է արթնացրել.
Հյուրանոցի մոտից բերման ենթարկված քաղաքացու ծանրոցում թմրամիջոցներ հայտնաբերվեցին:
2017 թվականի հունվարին հարկերի և տուրքերի հաշվին Հայաստանի պետական բյուջե է մուտք գործել 80 մլրդ 280.5 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականին հունվարին այն կազմել էր 73 մլրդ 686 մլն դրամ: Այս տարվա հունվարին հարկերի և տուրքերի հաշվին մուտք եղած գումարները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 8.9 տոկոսով:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչն անվճար կանխատեսումներ է բաժանում: Շոտլանդացին պատմել է, թե ինչու անգլիական թիմերը չեն հաղթում Չեմպիոնների լիգայում:
«Հիշում եմ, որ արդեն առաջին խաղակեսում լուրջ առավելություն ստացանք: Ես դարձա 2 գոլի հեղինակ, որոնցից մեկը շատ գեղեցիկ ստացվեց: Այդ ժամանակ մեր հավաքականը գերազանց մարզավիճակում էր, և այդ խաղը սկզբից մինչև վերջ շատ հաջող ստացվեց մեզ համար»:
Բրիտանացի գիտնականներն աննախադեպ ճեղքում են կատարել տուբերկուլյոզի ախտորոշման բնագավառում:
Արարատյան Հայրապետական թեմի և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության համատեղ ջանքերով թողարկվել է ժեստերի լեզվով Աստվածաշնչի թարգմանության տեսասկավառակը:
Սիմեոնեն հիշել է Չեմպիոնների լիգայի 2 եզրափակիչները, որոնցում «Ատլետիկոն» պարտվեց «Ռեալին»:
Այս տարի երկրները, որոնք անդամակցում են «Մոլորակի ժամ» նախաձեռնությանը, կարող են կենտրոնանալ հատուկ թեմայի շուրջ։ Այսինքն՝ երկրները կարող են ընտրել թեմաներ, որոնք հուզում են իրենց։ Հայաստանում «Մոլորակի ժամ»-ի այս տարվա գլխավոր թեմա է ընտրվել «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի նպատակն է անցկացնել աղբի մաքրման համազգային արշավ, որին կներգրավվեն հասարակության լայն շերտեր։
«Ռեալի» նախագահը պատմել է մադրիդցիների հարձակվողի նկատմամբ իր վերաբերմունքի և ևս մեկ ֆրանսիացի հարձակվողի՝ Կիլիան Մբապեի գնման հնարավորության մասին:
ՀՀ առևտրային բանկերի կողմից թողարկված բանկային քարտերով արտասահմանյան երկրներում 2017 թվականի հունվարին իրականացվել է 192 հազար 149 գործարք: ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ 2017 թվականի հունվարի տեղեկագրի տվյալները: