«Որևէ մեկը չի կարող ստուգել և համոզվել, թե ինչպես ընտրեցիք։ Ընտրությունը չի կարող նկարահանվել։ Այս տարվա ընտրական փոփոխությունների շնորհիվ ոչ մի քաղաքական ուժ չի կարող վերահսկել, ար դյոք այն անձը ում նա ընտրակաշառք է տվել հենց իր օգտին է քվեարկել, թե ոչ։ Եթե ուզում են իրենց գումարները ջուրը գցել, ապա կարող են շարունակել բաժանել կաշառքները, միևնույնն է, վերահսկում իրականացնելն անհնար է»,- ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը։
Մենք և´ Մոսկվայում ենք ասել, և´ եկել ենք այստեղ ասելու, որ աջակցում ենք Հայաստանի կառավարությանը, աջակցելու ենք կառավարության բոլոր այն ծրագրերին, ինչը կապահովի մեր երկրի բարգավաճումը: Դրա համար ես կարող եմ ասել ինչպես «Տաշիր» խմբի, այնպես էլ մեր ընկերների անունից, ովքեր այսօր այստեղ են, մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք ունենալու այս ակումբի աշխատանքներում, ակումբի հաջողության գործում:
Հռոմի համաձայնագրի 60 ամյակին նվիրված Եվրամիության անդամ 27 երկրների գագաթնաժողովն Իտալիայի մայրաքաղաքում մեկնարկել է անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո:
«Կարեն Կարապետյանը դեռ շատ սյուրպրիզներ ունի անելու, դուք դեռ կզարմանաք: Մենք պաշտպանելու ենք, ամեն ինչ անելու ենք, և ես վստահ եմ, որ ամեն օր գոլեր են խփվելու»:
Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն:
Ոստիկանությունն ահազանգ է ստացել Էջմիածնում «ՕհանյանՐաֆֆիՕսկանյան» դաշինքի շտաբի աշխատակցին ատրճանակով սպառնալու վերաբերյալ:
Եվրամիությունը գործել է սխալներ, սակայն եկել է ժամանակը ավարտելու կիսատ թողածը, և դրա համար լավ հիմք կա:
Աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի 5-րդ տուրում Խորվաթիան ուժեղ էր Ուկրաինայից (1:0, Իսպանիան ջախջախեց Իսրայելին (4:1), իսկ Իտալիան սեփական հարկի տակ հաղթեց «Ալբանիային» (2:0):
«Մենք վճռական ենք տրամադրված Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու գործում: Չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա, սակայն, կասկած չունեմ, որ անխուսափելի է: Ես էլ իմ կողմից կշարունակեմ խթանել այդ գործընթացը»:
«Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր ընկերոջը, Հայաստանի Հանրապետության մեծ բարեկամին, բարեգործին, ներդրողին՝ Սամվել Կարապետյանին: Դուք բոլորդ չեք պատկերացնում՝ ինչքան կարևոր գործ եք արել»:
«Մենք այժմ դա էլ իրականացնում ենք ըստ մեր ունեցած միջոցների և որպեսզի այդ խմբերն ընդլայնենք, պետք է պարզապես հարստանանք: Մենք այժմ պատրաստ ենք տքնաջան աշխատել, որպեսզի հասնենք մեր նպատակների իրականացմանը, և այս առումով ներկայացրել ենք իրատեսական ու հավակնոտ ծրագիր»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Երգչուհի Սիրուշոյի և հանրահայտ PicsArt հավելվածի համագործակցության արդյունքում նոր հավելված է ստեղծվել։
Մարտի 23-ին Մալթայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը (նստավայրը՝ Հռոմ) իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի նախագահ Մարի Լուիզ Կոլեյրո-Պրեկային:
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»ի հետ զրույցում Սամվել Բաբայանի իրավապաշտպան Ավետիս Քալաշյանը նշեց, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Գերմանիան կրկին արգելել է Թուրքիային ռազմամթերք վաճառել: Թուրքական «AHaber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս անգամ արգելք է սահմանվել դեպի Թուրքիա հակատանկային համակարգերի արտահանման համար:
Մարտի 24-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին գտնվող «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող թթվածնի լիցքավորման կայանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանի հրամանով` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2006թ.-ի 488-Ն որոշմամբ սահմանված կարգով ստեղծվել է հանձնաժողով՝ պայթյունի պատճառները պարզելու նպատակով:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի` ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը չի քննարկել Անկարային չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին հանձնելու հարցը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը պնդում է, որ Հայաստանի 136 դպրոցներից և մանկապարտեզներից 114-ի տնօրենները խոստովանում են, որ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: Կազմակերպությունը ձայնագրություններ էր ու ցուցակներ էր հրապարակել, որտեղ նաեւ Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի խոսքը կա:
Վենեսուելայի իշխանություններն ավելի քան 70 տոննա հումանիտար օգնություն են ուղարկել Պերուի Հանրապետություն, որը տուժել է ուժեղ անձրևներից ու հեղեղումներից:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ուրբաթ Վատիկանում հանդիպել է ԵՄ երկրների առաջնորդների և եվրաինստիտուտների ղեկավարների հետ՝ Հռոմում ԵՄ հոբելյանական գագաթաժողովի նախօրեին, փոխանցում է Gazeta.ru-ն:
ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Ես չէի ուզենա, որ մեր գյուղի Վարդուշ տատիկը արցունքն աչքերին կանգներ «Ծառուկյան դաշինքի» հանրահավաքում, իսկ վերջում Ծառուկյանի ձեռքերը համբուրեր ու փողի իր խնդրագիրը խցկեր Ծառուկյանի թիկնապահի ձեռքը։
Շվեյցարիայի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել` կապված այդ երկրում բնակվող թուրքերի դեմ իրականացվող լրտեսական գործունեության հետ:
Մեր արմատները շատ զորեղ են։ Երբ որ տարբեր ժամանակներում մարդիկ որոշեն թե՛ միջանձնային հարաբերությունների պատճառով, թե՛ շատ պրակտիկ պատճառներով՝ պատգամավոր դառնալու համար, թե ինչ-որ այլ պատճառով նոր նախաձեռնություն ստեղծելու նպատակով հեռանալ, առանձնանալ, ցավում ենք, բայց համարում ենք դա շատ բնականոն, որովհետեւ նրանք ավարտել են «Ժառանգության» դպրոցը, մեր դպրոցը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անթալիայում ընդունել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Նախագահ Սաուլի Վեյնեյմյո Նիինիստյոյին Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի առթիվ:
Վանաձորում կատարված սպանության հետքերով. մանրամասներ:
Գերմանիայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին շարունակում են արգելել հանդիպել Թուրքիայում կալանքի տակ գտնվող գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի հետ:
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները Իրաքի հյուսիսում նոր հարվածներ են հասցրել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին:
Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին: