Հայաստանի բանկային քարտերով արտասահմանում իրականացված գործարքների թիվն ավելացել է
ՀՀ առևտրային բանկերի կողմից թողարկված բանկային քարտերով արտասահմանյան երկրներում 2017 թվականի հունվարին իրականացվել է 192 հազար 149 գործարք: ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ 2017 թվականի հունվարի տեղեկագրի տվյալները:
Գործարքների մեծ մասը՝ 177 հազար 616-ը, անկանխիկ գործառնություններ են, 14 հազար 533-ը՝ կանխիկացումներ։
Իրականացված գործարքների քանակը 2016-ի հունվարի համեմատ ավելացել է 28 հազար 829-ով կամ 17.7 տոկոսով։ Ընդ որում, կանխիկացման գործարքների թիվը նվազել է 6 հազար 181-ով կամ շուրջ 30 տոկոսով, իսկ անկանխիկ գործառնությունների քանակն աճել 35 հազարով կամ 24.6%-ով։
ՀՀ առևտրային բանկերի կողմից թողարկված բանկային քարտերով արտասահմանյան երկրներում այս տարվա հունվարին իրականացվել են 7 մլրդ 187 մլն դրամի գործարքներ:
Այդ թվում՝ 1 մլրդ 243 մլն-ը կանխիկացումն է, 5 մլրդ 944 մլնը՝ անկանխիկ գործառնությունները։
Նախորդ տարվա հունվարի համեմատ գործարքների արժեքային ծավալը նվազել է 145 մլն դրամով կամ 2 տոկոսով: