«Որպես տարբեր կրոններ ներկայացնող միացյալ համայնք, մեր բարոյական պարտքն է ընդվզել անարդար օրենքների դեմ: Այն ինչ մեր ընտանիքների հետ է տեղի ունենում՝ սխալ է», – ըստ «Ամերիկայի ձայնի»՝ գտնում է ՊԻԿՈ ազգային կենտրոնից Ռրիչարդ Մորալեսը:
«Կառավարությունը բիզնեսի մեջ չպետք է լինի». Կարեն Կարապետյան
«Մենք` որպես հասարակության մի մաս, ոչ միայն հանքարդյունաբերությանն ենք նայում, այլ հասկանում ենք, որ ընդհանրապես բիզնեսի զարգացումը պետք է լինի բազմազան, ինչը կապահովի պետության զարգացման բալանսը»,- ասաց Պոլոսկովը:
Մարտի 20-24-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 68,404,509 դոլար 482.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 86,947,111 ԱՄՆ դոլար 484.29 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Համագործակցության լավ հարթակ կարող է լինել նաև ԴԱԵՇ-ի դեմ պայքարը: Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է Իսլամական պետության դեմ վճռական պայքարի և այն ոչնչացնելու անհրաժեշտության մասին: Այս հարցում ԱՄՆ-ը և Իրանը կարող են լինել դաշնակիցներ:
«Բիզնեսից որոշակի ազդակներ մենք ստանում ենք, սակայն գիտեք, որ ապրիլի 2-ին մեզ մոտ ընտրություններ են, իսկ բիզնեսը հասարակության ամենապրագմատիկ մասն է, այն որոշակի սպասումներ ունի հետընտրական շրջանի հետ կապված: Կարծում եմ, որ մեր խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում տնտեսական ակտիվությունը կաճի»,- «Ռոսիա 24»-ին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի որոշմամբ 30 հասարակական կազմակերպություններին կտրամադրվի դրամաշնորհ:
Հանքային կամ աղբյուրի ջրի գներն ավելացել են 0,1 տոկոսով: Փետրվարին հունվարի նկատմամբ 0,6 տոկոսով ավելացել են զովացուցիչ ըմպելիքների գները: Մրգահյութերի և բանջարեղենի հյութերի գնաճը փետրվարին հունվարի համեմատ կազմել է 0,4 տոկոս:
Բժիշկ Գարտ Ուեբը հայտարարում է, որ ստեղծել է լինզաների նոր տեսակ։ Լինզայի այս նոր տեսակը տեղադրվում է աչքի ներսում և ազատում տեսողության հետ կապված բոլոր խնդիրներից։ Ըստ կայքի՝ վիրահատությունը կարող է կատարվել առանց հոսպիտալացման և նույնիսկ առանց անեսթեզիայի։
«Ես ոչինչ չեմ լսել Դեշամից՝ ոչ մինչև «Եվրոն», ոչ էլ դրանից հետո: Ինձ դուր է գալիս խաղալ հավաքականում, և ես կուզենայի բացատրություն ստանալ՝ ինչու ինձ չեն կանչել: Դա այն պատճառով է, որ կազմում կան ավելի լավ ֆուտբոլիստներ, քան ե՞ս: Վատ է, երբ քեզ չեն կանչում»,- Բենզեմային է մեջբերում AS-ը:
Բավական չէր, որ իշխող կուսակցությունը ժողովրդի վզին փաթաթեց բազմաթիվ թերություններով լի և կիստ-պռատ ընտրական օրենսգիրքը, հիմա էլ փորձում է իր ձեռքի տակ եղած իշխանական բոլոր ռեսուրսներով խանգարել և խոչընդոտել մյուս կուսակցությունների և դաշինքների պատգամավորության թեկնածուների քարոզարշավը` ընդհուպ մինչև բախումներ, ծեծկռտուքներ, դանակահարություններ և կրակոցներ, ինչը աններելի և դատապարտելի է և ակնհայտորեն նսեմացնում է մեր երկրի վարկանիշը:
Թուրքիայի Մանավգաթ քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ-ռաունդի առաջին խմբի մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Թուրքիայի և Հայաստանի Մ-17 հավաքականների միջև: Հայաստանի ընտրանին զիջեց 0:6 հաշվով:
Աչքի կատարակտի վիրահատությունը կենսաթոշակառուների, «Փարոս» ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվածների եւ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար ապրիլի 1-ից անվճար կլինի:
«Կարծում եմ, Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է մեկ ընդ միշտ վերջ դնել այս բանավեճին՝ ճանաչելով եղածը: Դա կարեւոր է նաեւ հայ ժողովրդի համար»:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրում է երեկ «Իրազեկ քաղաքացիներ միավորման» կայքի կողմից հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում. ձայնագրություններ» նյութը:
Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը միանշանակ պնդում է, որ դատախազության տարածած լուրը չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է կամայական մեկնաբանություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կարող է հանդես գալ որպես օպոնենտ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների զարգացման համար, իր տեխնիկական բնույթի խորհուրդներով, փակ տեղեկությունների տրամադրման շնորհիվ և իր պոլիգոններում ուսումնական պարապմունքների շրջանակում, փորձարկելու ստեղծված նախագծված և արտադրական նմուշները:
Չնայած նրան, որ մեր զորքի մարտունակությունը բարձր է, բայց մենք ամեն օր պետք է ձեռք բերենք նոր գիտելիք, մենք պետք է կարողանանք մեր սպառազինությունից առավելագույնը քամել, որովհետև սպառազինությունը ինքնին ոչինչ է: Սպառազինությունը դառնում է զենք, երբ սպան ու զինվորը տիրապետում են այդ զենքին:
«Կարո՞ղ է արդյոք Գրիզմանը հեռանալ այս ամառ: Այո, չէ՞ որ նա պայմանագրում հրաժարագնի մասին կետ ունի, այնպես որ, ոչ մի երաշխիք չկա, որ նա կմնա»:
«Կարծում եմ, որ մեր քաղաքացիները արդեն ծանոթ են Ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխություններին։ Խորհրդարանականը միակ համապետական ընտրությունն է, և այն իր կնիքն է թողնում ողջ ընտրական գործընթացի վրա»,- ասաց Հերմինե Նաղդալյանը։
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2017 թվականի մարտի 22-ին հայտնաբերվել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս կազմող, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և նույն համալիրի «9М39» տեսակի հրթիռ:
«Այսօր մեր հայրենիքը կանգնած է կարեւոր մարտահրավերների եւ ընտրության առջեւ եւ համոզված եմ, որ միայն անվտանգությունն ապահովելով՝ մենք կարող ենք արձանագրել առաջընթաց: Համոզված եմ, որ թե՛ անվտանգության եւ թե՛ առաջընթացի ապահովման հարցում դուք ունենալու եք էական դերակատարում: Շնորհակալ եմ ձեր նվիրումի համար»:
Նախօրեին Երևանի կենտրոնում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին կողոպտել է հայ մուրացկանին:
«Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի 39-ամյա դարպասապահը 2018թ. Աշխարհի առաջնութան որակավորման մրցաշարի Ալբանիայի դեմ խաղում դուրս եկավ հիմնական կազմում: Հանդիպումը 1000-րդն էր Բուֆֆոնի կարիերայում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 24-ին ցավակցագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ։
«Մտիր քո սենյակը ու փակիր դռներդ», այն չի ասում, թե եկեղեցում մի աղոթիր: Այլ սենյակ է կոչում միտքը, իսկ դռներ՝ զգայարանները: Նույնը Եսային էլ է ասում. «Խու՛յս տուր, ի՛մ ժողովուրդ: Գնա մտի՛ր շտեմարանները, փակիր դռները»:
Քյոլնի օդանավակայանում գտնվող ուղևորները և աշխատակիցները տարհանվել են, երբ իրավապահ մարմինները ստացել են հաղորդագրություն կասկածելի առարկայի վերաբերյալ:
«Արսենալի» գլխավոր մարզիչը կշարունակի աշխատանքը ակումբում, չնայած թիմից հեռանալու մասին հայտարարությանը: «Զինագործների» ղեկավարները կաջակցեն Արսենին և մեծ գումար կներդնեն կազմն ուժեղացնելու համար:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ազատ է արձակել ավելի վաղ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալված երկու կասկածյալների:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի մասին զեկույց, որում կա անդրադարձ նաև երկրում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը: