Բաժիններ՝

«Իսպանիայի գերակայությունը կավարտվի Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի գնալուց հետո»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչն անվճար կանխատեսումներ է  բաժանում: Շոտլանդացին պատմել է, թե ինչու անգլիական թիմերը չեն հաղթում Չեմպիոնների լիգայում:

«Ինչո՞ւ անգլիական թիմերը չեն հաղթում Չեմպիոնների լիգայում: Դա շատ ծանր է: Մենք 4 տարում եղել ենք 3 եզրափակիչներում, բայց հիմա իշխում են իսպանական ակումբները: Նույն հարցը կարելի է տալ և այն առիթով, թե ինչու Չեմպիոնների լիգան չեն հաղթում «Բավարիան», իտալացիները, ֆրանսիացիները: Հիմա ընթանում է իսպանական թիմերի շրջանը, դրա համար էլ նրանք են հաղթում: Բայց Ռոնալդուն ծերանում է, Մեսսին ծերանում է, կարո՞ղ են նրանց փոխարինել: Երբ նրանք ավարտեն կարիերան, շրջանը կփոխվի»,- հայտարարել է Ֆերգյուսոնը ESPN-ին:

Սըր Ալեքս Ֆերգյուսոնը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 1986-ից մինչև 2013թ.: Նրա օրոք անգլիական ակումբը 2 անգամ (1999, 2008) հաղթել է Չեմպիոնների լիգան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս