
Վարունգի հյութ. կարճ ժամանակում կհալեցնի որովայնի ճարպերը

Fithacker.ru կայքը գրում է, որ վարունգը կարող է օգնել ճարպի դեմ պայքարում։ Ըստ կայքի՝ այն շատ հեշտ է պատրաստել և օգտագործել, իսկ արդյունքը զգալի է արդեն կարճ ժամանակ անց, եթե օգտագործեք պարբերաբար։ Խմիչքը նախատեսված է քնելուց առաջ օգտագործելու համար։
Այն պատրաստելու համար օգտագործվում է վարունգ և կիտրոն, որոնք ցածր կալորիականություն ունեն, հարուստ են հակաօքսիդանտներով, ինչի արդյունքում քաշի նվազեցման հարցում շատ արդյունավետ են։ Իսկ իմբիրն ու ալոէ վերան կխթանեն նյութափոխանակությունը։
Բաղադրիչներ
• 1 վարունգ
• 1 կիտրոն
• մաղադանոս
• 1 ճաշի գդալ իմբիր
• 1 ճաշի գդալ ալոէ վերա
• Կես բաժակ ջուր։
Պատրաստման և օգտագործման եղանակը։ Ամեն ինչ առավել քան պարզ է։ Հարկավոր է խառնել բոլոր բաղադրիչները, խմել քնելուց առաջ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը